Հասարակություն

Էլեկտրոնային դարաշրջանի վերջին «հրաշքները». Երվանդ Զորյանը՝ DAC գիտաժողովի գլխավոր նախագահ

Շաքե Ավոյան

«Ռադիոլուր»

Սինոփսիս Solutions Group- ի գլխավոր ճարտարագետ Երվանդ Զորյանը նշանակվել է DAC (Design Automation Conference) 50- րդ գիտաժողովի գլխավոր նախագահ։ Գիտաժողովը կանցկացվի 2013- ին հունիսի 2- 6- ը ԱՄՆ- ում, Տեխասում։

«Մենք հպարտ ենք, որ Սինոփսիսի անձնակազմում ունենք նման հարգված եւ մեծ ճանաչում ու հեղինակություն վայելող անձնավորություն, ով առաջնորդելու է 50-րդ DAC-ը», շնորհավորելով Երվանդ Զորյանին, ասել է Solutions Group ստորաբաժանման փոխնախագահ և գլխավոր տնօրեն Ջոակիմ Կունկելը: Ավելի վաղ  EE Times-ը հրապարակել էր հոդված Զորյանի հանձնաժողովի նախագահի պաշտոնում հնշանակման մասին: EE Times-ի գործադիր խմբագիր Նիկոլաս Մոխոֆն գրել է, որ «նախագծման և թեստավորման աշխարհը բարելավելու անխոնջ ու անդադար մղումը պատիվ ու ճանաչում է բերել Երվանդ Զորյանին էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտում»:
Երվանդ Զորյանն ստացել է էլեկտրատեխնիկական ճարտարագիտության  դոկտորի կոչումը ՄակԳիլ համալսարանում, գործարար կառավարման մագիստրոսի կոչումը Փենսիլվանիայի համալսարանի  Ուարթոն կառավարման դպրոցում, Քաղաքացիական ճարտարագիտության  մագիստրոսի կոչումը Հարավային Կալիֆորնիայի համալսարանում։

Այս նոյեմբերին նա արժանացել է Սինոփսիսի Fellow Award 2012 մրցանակին, որը ճանաչում է անհատներին, ովքեր իրենց բնագավառում հասնում են փորձագետի վարպետության տեխնոլոգիաների ոլորտում:

Երեւանում «Ռադիոլուրի» հետ զրույցում Երվանդ Զորյանը խոսել է DAC գիտաժողովի մասին եւ հայ մասնագետների՝ դրանց մասնակցության, ինչպես նաեւ էլեկտրոնային դարաշրջանի վերջին «հրաշքների» մասին։

Թողնել պատասխան

Back to top button