Տնտեսական

ՎԶԵԲ- ը Հայաստանի համար 4- ամյա ռազմավարություն է մշակել

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանի համար ընդունել է նոր ռազմավարություն՝ մասնավոր հատվածում մրցունակության բարձրացում, բիզնես միջավայրի բարելավում, տեղական կապիտալի շուկայի զարգացում եւ ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորում, որը պետք է իրականացվի առաջիկա չորս տարիներին։

Ըստ ՎԶԵԲ- ի՝ ներքին մասնավոր հատվածի մրցունակության ամրապնդումը և հավասար պայմանների ստեղծումը առանցքային հնարավորություն կընձեռեն Հայաստանին ավելի լայնամասշտաբ տնտեսություն ստեղծել, կրճատել արտաքին գործոնների նկատմամբ խոցելիությունը և կայուն աճ ապահովել:

Եթե տնտեսական աճի դանդաղ տեմպի և արժույթի արժեզրկման պատճառով ֆինանսական հատվածի հեռանկարը վատթարանա, ՎՋԵԲ- ը կփորձի հնարավորություններ գտնել, որոնք կօգնեն մեղմել ժամկետանց վարկերի աճը (ռազմավարությունն ամբողջությամբ տես այստեղ

Back to top button