Վերլուծական

Թուրքագետ. Ռուս- թուրքական հնարավոր պատերազմը վտանգավոր է Հայաստանի համար

annanazaryan

 

Ռուս-թուրքական լարված հարաբերությունները  շատ չեն սրվի, կարծում է Ցեղասպանության թանգարանի փոխտնօրեն, արևելագետ Սուրեն Մանուկյանը:  Նա, ի դեպ, խորհուրդ տվեց շատ չուրախանալ ռուս-թուրքական հնարավոր պատերոզմով, քանի որ այն առաջին հերթին  վտանգավոր է Հայաստանի համար։

Կատարվածն այդեն դիվիդենտներ բերել է Հայաստանին ու ավելին պետք չէ4 համոզված է արևելագետը` կոչ անելով մի կողմ թողնել հայդուկային մոտեցումներն ու սթափ դատել:

Մանուկյանը ճիշտ է համարում,  որ ՀՀ- ն  որևէ կարծիք չի հայտնում ռուս- թուրքական սրված իրավիճակի կապակցությամբ։ Հայաստանի մոտեցումն ավելի քան հստակ ու պարզ է ու լրացուցիչ ներկայացնելու կարիք չկա, ասաց:

Թուրքագետն առավել վտանգավոր է համարում նեոօսմանիզմը, որը Անկարայի համար վերջին շրջանում գլխավոր ուղղություն է դարձել։ Այն, որ «Սպրավեդլիվայա Ռոսիա/Արդար Ռուսաստան» կուսակցությունը ՌԴ Պետդումայում առաջ է քաշում Հայոց ցեղասպանության հերքում քրեականացնող օրինագիծ, պայմանավորված է քաղաքական իրադրությոամբ։ Ըստ թուրքագետի՝ Հայոց ցեղասպանության հարցը քաղաքական խնդիր է ու յուրաքանչյուր երկիր, որ ընդունել է, դա բացառապես պայմանավորված է եղել տվյալ պահին իր քաղաքական շահերով։

ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ռուս- թուրքական առաջիկա զարգացումների մասին ավելի հիմնավոր կարծիք կարող է հայտնել մեկ շաբաթից։ Եթե առաջիկա օրերին ավելի սրացում նկատվի, ապա նա չի բացառում նաև պատերազմի հնարավորությունը: Ամեն բան պայմանավորված կլինի  թյուրքալեզու բնակչությանը պաշտպանելու թուրքերի մոտեցմամբ.

Թուրքիան փորձում է Ադրբեջանի միջոցով սրել նաև ղարաբաղյան խնդիրը և Ռուբեն Սաֆրաստյանը հույս ունի որ Բաքուն այս պարագայում խոհեմություն կդրսեւորի:

Back to top button