Քաղաքական

Բովանդակային քննարկում այդպես էլ չի ստացվում

hasmikdilanyan
Ասել «Այո» Սահմանադրական փոփոխություններին, թե՞ «Ոչ»: Դեկտեմբերի վեցին  նախատեսված  Սահմանադրական փոփոխությունների  հանրաքվեին ընդառաջ   քաղաքական ուժերը շարունակում են բանավեճը: Այսօր լրագրողների հետ են հանդիպել  ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Լևոն Մարտիրոսյանն ու Միջազգային և  անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի կարծիքով, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի անցնող օրերի ընթացքում ԱՅՈ-ի  ու ՈՉ-ի ճամբարների միջև բովանդակային քննարկում այդպես էլ չի ստացվում: Պատճառն  ըստ պատգամավորի՝ հետևյալն է՝ հակառակ  կողմից  համոզիչ փաստարկներ չի լսել, փոխարենը լսել է, որ  ներկայացված  փաթթեը լավը չէ, առաջադիմական չէ, քանի որ փաթեթի նախաձեռնողն  այսօրվա իշխանություններն են:

Մինչդեռ, ՀՀԿ պատգամավորի դիտարկմամբ, ներկայացված  փոփոխությունների  փաթեթն առաջադիմական է, տասնամյակներ խոսվել է խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու անհրաժեշտության մասին: Լևոն Մարտիրոսյանը  նկատում է, որ որպես պետություն, հասարակություն հասել ենք մի հանգրվանի, երբ պատրաստ ենք անցենլու  ավելի ժողովրդարվարական ու առաջադիմական կառավարման համակարգին, ինչպիսին  կառավարման խորհրդարանական համակարգն է:

Գործող Սահմանադրության և առաջարկվող փոփոխությունների թեման շարունակելով, Միջազգային և  անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը նկատում է՝ «Երկու վատ  բան է առաջարկվում՝ կամ մնալ այսօրվա վատ Սահմանադրության մեջ՝ ասելով Ոչ, կամ քվեարկել վատ տարբերակի օգտին, և ասել՝ Այո:  Ստյոպա Սաֆարյանն այն  կարծիքին է, որ ԱՅՈ-ի կողմնակիցներին  փաստարկներ չներկայացնելու պատճառով  ՈՉ-ի ճակատի միջև  բանավեճ ըստ էության չստացվեց: Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ, ստեղծվել է մի իրավիճակ, երբ  անգամ խորհրդարանան կառավարման մոդելի կողմակիցներն են դեմ ներկայացված փոփոխություններին:

Back to top button