Միջազգային

Թուրքիայի խորհրդարանում հայ պատգամավորի ելույթը «Բարև ձեզ» -ով է սկսվել

Նկարը՝ ermenihaber.am-ի

Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի հայազգի  պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանական նիստի ժամանակ ելույթ ունենալիս պատգավորներին հայերենով է ողջունել` ասելով «Բարև ձեզ», Հայտնում է թուրքական «Milliyet» պարբերականը: Հայազգի պատգամավորն իր ելույթում իշխանությունների հասցեին սուր քննադատություն է հնչեցրել. «Այս պետության վրա 3 մատ հաստությամբ փոշի է նստած: Մեր պարտականությունն է ոչ թե ծածկել այդ փոշին, այլ մաքրել», իր ելույթում ասել է:

Փայլանը անդրադարձել է Դիարբեքիրի փաստաբանական պալատի ղեկավար Թահիր Էլչիի սպանությանը «Եթե չմաքրենք, այդ փոշին, ապա կկրկնվեն հանցագործությունները: Հրանտ Դինքի սպանությունը կոծկեցինք, այդ պատճառով էլ հանացագործությունը կրկնվեց և մեկ այլ «խաղաղության աղավնի»` Թահիր Էլչին սպանվեց: Թահիր էլչին  Հրանտ Դինքի նման հավատում էր խաղաղության, եղբայրությանը, ժողովրդավարությանը և պայքարում էր դրանց համար: Երկուսն էլ սպանվեցին: Եվ սա պետության վրա ծանրացած փոշու ապացույցն է», ասել է հայազգի պատգամավորը:

Աղբյուր՝ ermenihaber.am

 

Back to top button