Միջազգային

Էրդողանն ափսոսանք է հայտնել Су-24- ի համար եւ պաշտպանել իր օդուժի գործողությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թաիպ Էրդողանն ափսոսանք է հայտնել Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին խոցված ռուսական Су-24 ինքնաթիռի կործանման համար՝ միեւնույն ժամանակ պաշտպանելով թուրքական ՌՕՈւ գործողությունները, հայտնում է AP- ն։ Ավելի վաղ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայից պաշտոնական ներողություն էր պահանջել, որը Էրդողանը հրաժարվել է կատարել։

Այսօր Բալիքեսիր քաղաքում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենելով՝ Էրդողանը հայտարարել է, որ ցավում է միջադեպի համար։ «Մենք կցանկանային, որպեսզի դա տեղի չունենար, բայց տեղի ունեցավ։ Հուսով եմ, որ դա այլեւս չի կրկնվի»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Անկարան եւ Մոսկվան պետք է ավելի դրական մոտեցում հանդես բերեն միջադեպի հետ կապված։ Սա էլ հայտնում է «Ինտերֆաքսը»։ Այսօր Էրդողանը եւս մեկ անգամ հայտարարել է, որ կցանկանար հանդիպել իր ռուս պաշտոնակցի հետ Փարիզում՝ Կլիմային նվիրված գագաթաժողովի շրջանակներում։

Back to top button