Մշակույթ

Ես ներկայացրել եմ այն, ինչ իրականում տեսել եմ, ասում է գեղանկարիչ Արմեն Սիմոնյանը

sonahakobyan

«Դալան» ցուցասրահում բացվել է գեղանկարիչ Արմեն Սիմոնյանի երկրորդ անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչև դեկտեմբերի 7-ը, ներկայացնում է արվեստագետի ինչպես հին, այնպես էլ նոր շրջանի մոտ 50 աշխատանք՝ «Արշալույսի երգ», «Գիշերային ռոմանտիկները», «Քաղաքային ռոմանս», «Ժամադրություն», «Անցում», «Սպասում», «Հորովել», «Գյուղական տիրամայր», «Օրորոցային» և այլն: Իմ բոլոր աշխատանքներում ես ներկայացրել եմ այն, ինչ իրականում տեսել եմ, կամ ինձ հետ է տեղի ունեցել, դա է պատճառը, որ յուրաքանչյուր նկարն իր պատմությունն ունի, <Ռադիոլուրի>  հետ զրույցում ասել է նկարների հեղինակը:

Back to top button