Միջազգային

ԱՄՆ Թուրքիայից պահանջում է ԻՊ համար փակել Սիրիայի հետ սահմանը

ԱՄՆ Անկարայից պահանջում է լրացուցիչ ուժեր տեղակայել Սիրիայի հետ սահմանին, որն օգտագործում է «Իսլամական պետություն»-ը։ Հակառակ դեպքում՝ Վաշինգտոնն սպառնում է ԵՄ կողմից «լուրջ պատասխանով», գրում է The Wall Street Journal- ը։

Թերթի տեղեկություններով՝ այս պահանջը ակտիվացել է հատկապես Փարիզի ահաբեկչությունից հետո, որի զոհ է դարձել 130 մարդ։ «Սահմանը պետք է փակվի։ Միջազգային մասշտաբի սպառնալիք կա, որը սկիզբ է առնում Սիրիայից եւ անցնում Թուրքիայի տարածքով»,- գրում է WSJ- ն՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին։ Թերթ նաեւ հայտնում է, որ խնդիրը G20- ի միջանցքներում քննարկել են նախագահներ Օբաման եւ Էրդողանը։

«ԱՄՆ պաշտոնատար անձինք ասում են, որ Թուրքիայի սահմանում լրացուցիչ զորակազմը, որը կներառի հետեւակը եւ հրետանին, կարող է ամենաարդյունավետ միջոցը լինել ԻՊ գրոհայինների օգտագործած առանցքային տարանցիկ ուղիները փակելու համար, ինչպես նաեւ կդադարեցնի Եվրոպա օտարերկրյա զինյալների հոսքը»։- գրում է WSJ-ն։

Back to top button