Հասարակություն

Սլավոնական համալսարանի պատվիրակությունը՝ Գյումրիում

annamartikyan

 

Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի 2 տասնյակ մասնագետներից կազմված պատվիրակությունը համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի ղեկավարությամբ երեկ հյուրընկալվել էր Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտում եւ քաղաքի դպրոցներում: Համալսարանի լավագույն դասախոսները մանկավարժական ինստիտուտի ուսանողների համար կարդացել են դասախոսություններ։

Մինչ այս Հայ ռուսական համալսարանի պատվիրակությունն իր նախաձեռնությամբ հյուրընկալվել է Արցախում, Լոռիում, իսկ Շիրակի մարզից հետոշարունակելու է հանդիպումները Հայաստանի լավագույն բուհերում:

Back to top button