Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը ցանկանում է դեմ առ դեմ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Ցանանում եմ դեմ առ դեմ հանդիպել Պուտինի հետ հաջորդ շաբաթ Փարիզում կայանալիք Կլիմային նվիրված գագաթաժողովին»,- ասել է Էրդողանը: Նա հերթական անգամ ասել է, որ Թուրքիայի օդուժը միտումնավոր չի խոցել ռուսական ինքնաթիռը: