Դեկտեմբերի 16-ին աշխատանքի տոնավաճառ` հատուկ սիրիահայերի համար
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Զբաղվածություն պետական ծառայություն գործակալության տնօրեն Սոնա Հարությունյանը երեկ նշանակվեց աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ: Այսօր զբաղվածության ոլորտում վերջին անգամ Սոնա Հարությունյանը հանդիպել է լրագրողների հետ ու ներկայացրել աշխատաշուկայում տիրող իրավիճակը: Հարությունյանը նշել է, որ 2012-ի աշխատաշուկան ակտիվ է եղել, ի տարբերություն 2011-ի, երբ այն որպես կայուն էր բնորոշվում: Սոնա Հարությունյանը որպես գլխավոր հիմնախնդիր երիտասարդների ու կանանց գործազրկությունն է առանձնացրել: Գործազրկությանը զուգահեռ հանարպետությունում առկա են նաև թափուր աշխատատեղեր: Աշխատուկայի կեսից ավելին որակյալ բանվորական աշխատուժի կարիք ունի, մարզերում էլ բժիշկների, մանկավարժների ու իրավաբանների պահանջարկը չի նվազում: Զբաղվածություն գործակալության աջակցությամբ 46 սիրիահայ աշխատանք է գտել: Հատուկ նրանց համար դեկտեմբերի 16-ին Երևանում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվելու:
Թափուր աշխատատեղեր ամենուր աշխատանքի բացակայությունից դժգոհող մեր երկրում: Վերջին տարիներին հայերիս բառապաշար մտավ ու արմատապես հաստատվեց գործազուրկ բառը: Ցավոք այն, դեռ բառապաշարից դուրս գալու որևէ միտում չի դրսևորում: Պաշտոնական տվյալներով՝ 2012թ դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմում է 73 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 13,4 տոկոսով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 85,9 տոկոսը կամ 62,7 հազար մարդ: Տարիներ շարունակ գործազրկության մակարադկը բարձր է կանանց ու երիտասարդների շրջանում: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, Զբաղվածություն պետական գործակալության տնօրեն Սոնա Հարությունյանն ասում է, որ այս տարվա անցած 11 ամսիների ընթացքում աշխատանքի է տեղավորվել 10 400 մարդ:
Որքան էլ մարդիկ աշխատանք են փնտրում, միևնույնն է մեր երկրում նաև թափուր աշխատատեղեր կան: Պահանջարկը չի փոխվել վերջին մի քանի տարիների ընթացքում՝ Երևանում որակյալ բանվորական ուժի պահանաջարկ կա, վերջրես նաև վարորդների թափուր աշխատատեղերի մասին հայատարարություն տարածեց Երևանի քաղաքապետարանը, մարզերում բժիշկների, մանկավարժների, իրավաբանների պահանջարկն է մեծ: Պաշտոնյան վստահեցնում է, որ շատ դեպքերում իրենք աշխատանք են առաջարկում, սակայն, գործազուրկները հրաժարվում են դրանից, պատճառները տարբեր են, նրանց հարմար աշխատանք են առաջարկում, բայց մերժում ստանում.« Օրենսդրության համաձայն, հարմար աշխատանք է համարվում այն աշխատանքը, որը համապատասխանում է տվյալ գործազուրկի կրթությանը կամ հմտություններին, և գործազրկության նպաստից կրկնակի բարձր աշխատավարձ է առաջարկվում: Երբ որ մենք գործազրկության նապստ ստացողներին առաջարկում ենք հարմար աշխատանքը և նրանք հրաժարվում են, 340 նման դեպք է եղել, նպաստը կասեցվել է: Ունենք բազմաթիվ դեպքեր, երբ երիտասարդները հրաժարվում են աշխատանքից, որովհետև նրանց աշխատավրձը դիտվում է որպես եկամուտ, ազդում է ընտանիքի անապահովության միավորի վրա, միավորն իջնում է նրանց ընտանիքը զրկվում է ընտանեկան նպաստից»:
Հատկապես գյուղական վայրերում բարձր է գործազրկության մակարդակը երիտասարդների շրջանում: Մասնագիտական ուսուցման կազմակերպում ծրագրով 786 երիտասարդ աշխատանք է գտել: Հիմնականում շեշտը դրվում է միջին մասնագիտական կրության վրա: Գյուղաբնակ երիտասարդների համար կրթության մատչելիությունը բավականին ցածր է, վերջիններս մեծ դժվարությամբ, սակայն, մասնագիտություն ձեռքբերում են, բայց աշխատանքային փորձն է նրանց պակասում:
Այդուհանդերձ, որն է իրական պատճառը, որ ունենք և գործազուրկներ, և թափուր աշխատատեղեր:
«Դա և աշխատավարձի մակարդակն է, և համապատասխան վայրում համապատասխան մասնագետ չլինելու խնդիրն է, աշխատաշուկայի անհավասարակշռվածությունն է, մասնագիտական համակարգի կողմնորոշման ոչ բավարարությունն է»:
2006թ իրականացվում է գործատուին փոխհատուցում ծրագիրը, որի միջոցով փորձ է արվում լուծել հատուկ կարիքներ ունեցող անձանց աշխատանք գտնելու խնդիրները: 2012թ 210 պայմանագիր է կնքվել գործատուների հետ:
Նշենք, որ մեր երկրում աշխատանքային տարիք ունեցող հաշմանդամների միայն ութ տոկոսն է,որ այսօր աշխատում է: Զբաղվածության պետական ծառայությունը խորհրտադտվություն է տրամադրել 255 սիրիահայի: Մինչ այժմ աշխատանքի է ընդունվել 46 սիրիահայ, մասնագիտական տարբեր դասընթացներում ընդգրկվելու ցանկություն են հայտնել 13 սիրիահայ: Վերջիններսի աշխատանքի տեղավորմ,անը աջակցելու նպատակով դեկտեմբերի 16-ին Երևանում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվելու,հրավիրվելու են այն գործատուներն, ովքեր նախատեսում են աշխատանքի տեղավորել սիրիահայերին: Վերջիններս ունեն բարձր որակավորում, սակայն, խնդիրը նրանց առաջարկվող ցածր աշխատավարձն է: