Հասարակություն

Կազմակերպված հանցավոր խմբավորման 12 անդամներին հանրային պաշտպաններ են տրամադրվել

Երեկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտված և ձերբակալված կազմակերպված հանցավոր խմբավորման 12 անդամներին  հանրային պաշտապաններ են տրամադրվել:
Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցման ի պատասխան՝ ասել է ՀՀ փաստաբանների պալատի մամլո խոսնակ Հայկ Հակոբյանը:
Ինչպեա ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըստ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության, 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը՝  ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն:
Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալված առանձնատանը:
Առանձնատան խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում՝ «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում՝  զրահաբաճկոններ:
Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբավորման 9 անդամները, որոնք ձերբակալվել են:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով՝  հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցություն ղեկավարելը, հանցավոր համագործակցությանը մասնակցելը,   և  235–րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Կատարվում է նախաքննություն:
Back to top button