Հասարակություն

Այս գիշեր հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները անհամեմատ նվազել են

Նոյեմբերի 26-ին և լույս 27-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները անհամեմատ նվազել են:

Նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմըխախտվել է շուրջ 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ ենմնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնելիրենց առջև դրված մարտական խնդիրը:

Back to top button