ԿարևորՔաղաքական

Նախարար Կվիրիկաշվիլի. Ինտեգրացիոն տարբեր ուղղությունները մեզ չեն խանգարում

gitaelibekyan

«Հայաստանի հետ մեր ավանդական  ու բարեկամական հարաբերությունները զարգանալու մեծ հեռանակար ունեն», այսօր «Ռադիոլուրին» ասել է Վրաստանի արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլին՝ անդրադառնալով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը: Հիշեցնենք` Էդվարդ Նալբանդյանն այսօր   Թբիլիսիիում  մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական վեցերորդ  հանդիպմանը:

 

Արեւելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական վեցերորդ հանդիպմանը ուշադրություն են  դարձվել հատկապես Ռիգայի գագաթնաժողովում սահմանված առաջնահերթությունների իրագործմանը, հանդիպման ավարտին  տեղի ունեցած մամուլի ասուլիսում արձանագրեցին  մասնակիցները:

Եվրահանձնակատար    Յոհանես Հանը  նկատեց, որ Վրաստանը առաջընթաց է գրանցել Եվրամիության հետ մերձեցման  ճանապարհին: «Այստեղ մի շարք հանդիպումներ ունեցանք.  կարող եմ ասել, որ Վրաստանը վերջին տարիներին առաջընթաց է գրանցել։ Իմ գործընկերի հետ ունեցած քննարկումներից պարզ դարձավ, որ ամեն ինչ ճիշտ  ուղղությամբ է գնում»:

Այս հանդիպման առանցքային թեմաներից էր անդամ երկրների առողջապահության համակարգը, առկա խնդիրները: Ինչպես Հայաստանի աողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց,  Հայաստանը գրեթե ամբողջովին  կատարել է ստանձնած պարտավորությունները։ «Այս հանդիպմանը քննարկել ենք մեր երկրներում միջազգային բժշկասանիտարական նորմերի ներդրման ընթացքը: Հայաստանը ստանձնած  պարտավորությունները գրեթե կատարել է. ցանկի կետերից  մեկը ծրագրում ենք ավարտել մյուս տարվա սկզբին:  Իսկ պատվաստումների հարցում մենք ունենք ամենաբարձր ցուցանիշներից մեկը, որի մասին այստեղ հատուկ նշվեց և դրական արձագանք ստացավ  մասնակիցների կողմից»:

Հիշեցնեմ, 2012թ.-ից իրակացվող «Արեւելյան գործընկերության» նախագիծը նպատակաուղղված է  ԵՄ- ­ի  հետ Վրաստանի, Ուկրաինայի,  Մոլդովայի,  Ադրբեջանի, Բելառուսի  ու Հայաստանի քաղաքական ու տնտեսական ինտեգրացմանը:

Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան 2014թ.  ԵՄ հետ կնքել են ասոցացման մասին համաձայնագիրը, իսկ Բելառուսն ու Հայաստանը Եվրասիական միության անդամներ են: Սակայն ինտեգրացիոն  տարբեր ուղղությունները ընդհանրապես մեզ չեն խանգարում, «Ռադիոլուրի » հետ զրույցում ասաց Վրաստանի արտգործնախարար Գերոգի Կվիրիկաշվիլին։

Նրա խոսքով  Հայաստանի հետ ավանդական  ու բարեկամական հարաբերությունները զարգանալու մեծ հեռանկար ունեն։ «Հայաստանի արտգործնախարարի հետ քննարկեցինք մի շարք կարևոր հարցեր, անդրադարձանք  հայ-վրացական սահմանին վերաբերող կարևոր խնդիրներին: Ես ընդունել եմ իմ գործընկերոջ հրավերը պաշտոնական այցով լինել Հայաստանում, որի ընթացքում մենք եւս  մեկ անգամ կանդրադառնանք երկուստեք կարևոր հարցերին»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտեց նախարարը։

Կարդացեք նաև

Back to top button