Միջազգային

Ռուսաստանում ուղղաթիռ է կործանվել

Նկարը՝ ՏԱՍՍ-ի

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Իգարկա քաղաքի մոտակայաքում Մի-8 ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է 12 մարդ:

«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, Արեւմտասիբիրյան տրանսպորտային դատախազության ներկայացուցիչն ասել է,- «Նախնական տեղեկություններով՝ Իգարկայից 10 կմ հեռավորության վրա զոհվել է 12 մարդ՝ ուղեւորները եւ անձնակազմի անդամները»:

Ավելի վաղ հաղորդվում էր 8 զոհի մասին: Ուղղաթիռում եղել է 25 մարդ: Ուղղաթիռը ընկել է Ենիսեյ գետը: Նախնական տեղեկություններով՝ այն սառույցի վրա է գտնվում:

Back to top button