Սպորտ

Ֆուտբոլիստները տարկետումներ ստացան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից

hasmikdilanyan
Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների վեց ֆուտբոլիստներ տարկետումներ ստացան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից: Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Իհսանի Օզբիլիզը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կստանա մինչև 2016 թվականի ձմեռային զորակոչը: Արտակ Ալեկսանյանը («Տորպեդո», Արմավիր, ՌԴ), Սևակ Ագրամանյանը (ներկայիս թիմը չհաջողվեց պարզել), Արտյոմ Սիմոնյանը («Ցյուրիխ», Շվեյցարիա), Մարտին Գեւորկյանը («Կռիլյա Սովետով», Սամարա, ՌԴ) և Սերոբ Գրիգորյանը («Շիրակ», Գյումրի) տարկետումներ են ստանալու մինչև 2017 թվականի ձմեռային զորակոչը. բոլորը հաշվառված են Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում: Միաժամանակ, Հրաչ Յագանի («Սերվետ», Շվեյցարիա), Վարանթ Բեզդիկյանի («Նժմեհ», Լիբանան), Լևոն Հայրապետյանի («Փյունիկ», Երևան) և Սերգիյ Օգանեսյանի 27 տարեկանը լրանալու կապակցությամբ նրանք ազատվեցին պարտադիր զինվորական ծառայությունից:

Back to top button