Տնտեսական

Գինու համտես-տոնավաճառ՝ Հյուսիսային պողոտայում

hasmikdilanyan
Նոյեմբերի 28 -29-ին Հյուսիսային Պողոտայում  գինու համտես-տոնավաճառ է կազմակերպվելու: Ոլորտի պատասխանատուները խոստանում են  միջոցառումները հատկապես  զբոսաշրջության ակտիվ շրջանում շարունակական դարձնել: Այս և մթերման հետ կապված մանրամասներն այսօր լրագրողներին է փոխանցել Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ով նշել է, որ  նախատեսվածից հիսուն հազար տոննա ավելի խաղող է մթերվել: Վերամշակող ընկերությունները դեռ գյուղացիներին պարտքեր ունեն, նրանք նաև ֆինանսական դժվարություններ ու նախորդ տարիներից չիրացված գինի ու կոնյակ ունեն ամբարած: Ի՞նչ կարող են  վերամշակող ընկերություններն ակնկալել պետությունից, որքան թարմ պտուղ-բանջարեղեն է արտահանվել:

 

 

Գյուղատնտեսական առատ տարին նաև տնտեսական ցուցանիշերում  է  նկատելի,  ոլորտի պատասխանատուների մոտ ամփոփումը սկսված է: 63 700 տ պտուղ- բանջարեղեն է մթերվել, որից 43 200 տոննա՝  բանջարեղեն, 20 500 տոննան պտուղ: Արտահանման հիմնական շուկան շարունակում է  մնալ ՌԴ,  սակայն, արտահանվել են նաև Չեխիա, Իրան, Լեհաստան , Արաբական միացյալ էմիրություննeր: Պատասխանատուները    փաստում, որ շուկաների դիվերսիֆիկացիա պետք է կատարվի:

ՌԴ-ում տիրող տնտեսական իրավիճակով ու ռուսական ռուբլու անկմամբ  պայմանավորված հայ վերամշակողները խնդիրների պակաս չունեցան   հատկապես խաղողի մթերման հետ կապված: Նրանք դեռ տարեսզկբից էին դժվարությունների մասին բարձրաձայնում, սակայն, կար հստակ հանձնարարական, ոչ մի կգ խաղող չպետք է մնա գյուղացու  մոտ: Հանձնարարականը կատարվեց, ավելին, պահանջարկից շուրջ հիսուն հազար տոննա ավելի խաղող մթերվեց: Թվերը ներկայացնում է Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը. «216 հ 800 տոննա խաղող է մթերվել, խաղողը 32 700 տոննա ավել, կամ 17,8 տոկոս ավել:Հիմա վճարումների խնդիրն է, խաղողի 63,5 տոկոսը վճարված է»:

Մասնավոր զրույցներում և ոչ միայն վերամշակող ընկերությունները շարունակում են ֆինանսական ծանր խնդիրների մասին խոսել, նրանք դեռ նախորդ ատրիների գինին ու կոնյակը չեն իրացրել: Մթերած բերքի դիմաց  գյուղացիներին պարտքեր ունեն գրեթե բոլոր ընկերությունները: Ի՞նչ կարող են նրանք ակնկալել պետությունից. «Վերամշակողներին պետությունը մատչելի տոկոսադրույքով վարկեր է տրամադրում, 12,5 տոկոս, եթե արտահանվող ընկերություն է, 3 տոկոս էլ  սուբսիդավորում է: Կան բազմաթիվ կազմակերպություններ, որ տրամադրել են գումարները, մյուսներն էլ դեռ կստանան: Այն կազմակերպություններն են, որոնք իրականում  մթերում են իրականացրել, այսինքն այն չէ,որ գումարը  վերցնելու են, որ նախորդ տարիների պարտքերը կամ աշխատավարձերը տան»:

Ոլորտի պատասխանատուները գյուղացիական տնտեսություններին կոչ են անում վերամշակող ընկերությունների հետ  նախապես պայմանագրեր կնքել:  Սա  խնդիրներից  երկուստեք խուսափելու լավագւյն միջոցն է: Խաղողի մթերման ժամանակ էլ փորձը ցույց տվեց, որ պայմանագրեր կնքած գյուղացիական տնտեսությունները համեմատաբար ավելի հեշտ  մթերեցին խաղողը: Մակարյանը վստահեցնում է, որ տարեցտարի  պայմանագրերի կնքման գործընթացն ավելի լայն տարածում է  գտնում: 2015թ , օրինակ, 11 տոկոսով ավելի շատ պայմանագրեր են կնքվել:

Back to top button