Հասարակություն

Մարդ, որ չգիտեր ինչ բան է հուսահատությունը. Մոնթե Մելքոնյանի ծնունդն է

alisagevorgyan
Նա արցախյան ազատամարտի պայքարի մեջ մտավ 1991 թվականից: Ամենավառ, տաղանդավոր ու  փորձառու հրամանատարներից էր: ԼՂՀ-ի պաշտպանության   կազմակերպման գործում  ունեցած  բացառիկ ավանդի և խիզախության համար  հետմահու արժանացել է ԼՂՀ բարձրագույն կոչմանը՝ «Արցախի հերոս», դառնալով «Ոսկե արծիվ»  պարգևի ասպետ: Մոնթե Մելքոնյանը զոհվեց 1993 թվականի  հունիսի 12-ին, իսկ նոյեմբերի 25-ը Մոնթեի ծննդյան օրն է: Այսօր ան կդառնար 58 տարեկան «Մոնթեն հրաշալի հրամանատար էր, բացառիկ զինվորական, բայց նա պատմության մեջ մնաց և ժողովուրդը նրա սիրեց նախ և առաջ մարդկային իր բացառիկ տեսակի, ազնվության և արդարամտության  շնորհիվ»,-ասում է «Մոնթե Մելքոնայան» ՀԿ տնօրեն, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Ալեք Ենիգոմշյանը:

«Հայրենի հողի համար կռվելու, մահվանն ընդառաջ գնալու որոշումները մեկ օրում չեն ընդունվում, դրանք մարդու հետ են ծնվում: Մոնթեն հենց այդպիսին էլ ծնվել էր: Իհարկե նա հերոս էր, բացառիկ քաջության տեր անձնավորություն, հմուտ  զինվորական, բայց Մոնթեի մեծագույն առավելությունն իր մարդկային տեսակն էր: Ազնիվ, արդարամիտ, չափազանց համեստ»: ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Ալեք Ենիգոմշյանը համոզված է՝ «Մոնթեին հաստատ դուր չէր գա, եթե տարվա մեջ մի քանի առիթներով հիշեին նրան, մեծարեին, գովեստներ շռայլեին,  դա նրան պետք չէր, դա մեզ է պետք»,-ասում է: Մոնթեի բացառիկ արդարամտության մասին բազմաթիվ պատմություններ կան, որոնք տարբեր առիթներով հիշում ու պատմում են նրա մարտական ընկերներն ու մտերիմները:

Ըստ Ենիգոմշյանի՝ Մոնթեն առանձնանում էր նաև նյութական աժեքների հանդեպ բացարձակ անտարբերությամբ, չնայած չափազանց իրատես ու ամենևին էլ եթերներում սավառնող մարդ չէր: Նրա համար կարևորագույն արժեք էին ազնվությունն ու բարոյականությունը: Առանց այդ հատկանիշների Մոնթեն չէր կարող  հույս ու վստահություն ներշնչել ժողովրդին, որը՝ մեծից փոքր, նրան պաշտում էր: Ներայացվող պատմությունը ասվածի, թերև, լավագույն ապացույցն է:

Մոնթեն յուրաքատուկ վերաբերմունք ուներ կենդանիների նկատամամբ, չէր հադուրժոմ , երբ անտեղի կենդանի էին սպանում: Պատերազմի դաշտում էլ նրա նպատակն ամենևին էլ արյուն թափելը չէր : Կա նաև այսպիսի դրվագ. Մոնթեն սեփական արյունն է տվել գերի ընկած վիրավոր ադրբեջանցու կյանքը փրկելու համար:

Մոնթեն Հայաստան  եկավ այն ժամանակ, երբ արտագաղթն այստեղ ավեր էր գործում, շատերը հեռանում էին, իսկ նա վերադարձողների մեջ էր: Վերադարձավ ու ամրագրեց իր համոզմունքը.«Նորմալ բան է, որ հայը գա ու պաշտպանի իր հայրենիքը, շատ նորմալ բան է: Զարմանալին այն է, որ շատ հայեր չեն գալիս: Շատ կուզենայի, որ թե հյաստանից, թե Սփյուռքից  շատերը վերադառնային», -սա էր Արցախի ազատագրման պայքարին զինվորագրված հայորդու՝ ՀՀ և ԼՂՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի համոզմունքը: Հերոսի կերպարն ամբողջացնեիլու համար «Մոնթե Մելքոնյան» ՀԿ նախագահ Ալեք Ենիգոմշյանը մի շատ կարևոր հատկանիշ էլ ընդգծեց.Մոնթեն մարդ էր, ով չգիտեր՝ ինչ բան է հուսալքությունը: Համատարած հուսալքության մեջ այս մեզ հենց Մոնթեի կերպարն է պակասում:

Back to top button