Հասարակություն

Այսօր Կանանց նկատմամբ բռնության վերացման համար պայքարի միջազգային օրն է

brnutyunԱշխարհի ակտիվիստ կանայք 1981-ից սկսած՝ նոյեմբերի 25-ին նշում են բռնության դեմ օրը՝ գրում է Calend-ը: 1999-ի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 25-ը հռչակեց Կանանց նկատմամբ բռնության վերացման համար պայքարի միջազգային օր:

ՄԱԿ-ը կառավարություններին, միջազգային և ոչ կառավարական կազմակերպություններին առաջարկել է այդ օրն անցկացնել միջոցառումներ՝ ուղղված այդ խնդրի նկատմամբ հասարակության ուշադրության սևեռմանը:

Գլխավոր քարտուղարի ուղերձում նշվում է. «Կանանց նկատմամբ բռնությունը պատճառում է անասելի տառապանքներ, ընտանիքներին վիշտ, որից տառապում են, թե՛ ծեր, թե՛ մանուկ, և համայնքները հասցնում աղքատության: Դա կանանց թույլ չի տալիս օգտագործել իրենց պոտենցիալ բոլոր հնարավորությունները, սահմանափակում է տնտեսական աճն ու խաթարում զարգացումը»:

Տոնի պատմական նախադրյալ է հանդիսացել 1960-ին Դոմինկյան Հանրապետությունում տեղի ունեցած դեպքը, երբ բռնապետ Ռաֆայել Տրուխիլյոյի հրամանով գազանաբար սպանվել են քաղաքական ակտիվիստներ Միրաբալ քույրերը:

Back to top button