ԿարևորՄիջազգայինՏեսանյութեր

Նոր վտանգավոր շրջադարձ ռուս- թուրքական հարաբերություններում. Անկարան խոցեց ռուսական ռազմական օդանավը

լուսանկարը՝   EPA/HABERTURK TV CHANNEL- ի

marlenahovsepyan

Այսօր աշխարհի առաջատար լրատվամիջոցները թուրքական հեռուստատեսությանը հղումով հայտնեցին, որ թուրք-սիրիական սահմանի մոտ թուրքական ռազմաօդային ուժերը խոցել են ռազմական ինքնաթիռ, քանի որ այն խախտել էր Թուրքիայի օդային տարածքը: Տեղեկատվության հրապարակումից րոպեներ անց նախ Ռուսաստանի, այնուհետև Թուրքիայի ռազմական գերատեսչությունները հաստատեցին՝ խոցվել է ռուսական ինքնաթիռ:

Տեղեկությունները խոցման պատճառների մասին հակասական են. Ռուսաստանի ՊՆ տարածած հայտարարության մեջ ընդգծվում է, որ  ռուական ինքաթիռը Թուրքիայի սահմանը չի խախտել, ինչը ֆիքսել են նաև վերահսկման սարքերը: Ռուսական կողմի պնդմամբ՝ ինքնաթիռը թռիչք է իրականացրել բացառապես Սիրիայի տարածքում: ՌԴ ՊՆ հաղորդմամբ՝ խոցման պահին ինքնաթիռը գտնվել է 6000 մետր բարձրության վրա:

Մինչդեռ  թուրքական կողմը պնդում է հակառակը՝ ինքնաթիռը թուրքական օդային տարածքը 5 րոպեում խախտել է 10 անգամ, ռոսական Су-24-ը կործանելուց առաջ թուրքական կողմը նախազգուշացրել է օդաչուներին երկրի օդային տարածքը խախտելու մասին և նոր միայն խոցել ռուսական օդանավը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը միջադեպի մանրամասները ճշտելու համար, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, հանդիպել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ևս միջադեպը քննարկել է գլխավոր շտաբի պետի և արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ:Նա հանձնարարել է միջադեպն ու թուրք-սիրիական սահմանին տիրող իրավիճակը քննարկել  նաև ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ:ՆԱՏՕ- ն այսօրվա միջադեպի հետ կապված հանդես կգա հայտարարությամբ, դե իսկ Կրեմլը տեղի ունեցածն արդեն անվանել է լուրջ միջադեպ՝ զերծ մնալով հավելյալ մեկնաբանություններից։

Թե ինչպես է թուրքական օդուժը կործանել ռուսական ինքնաթիռը, ստույգ չի նշվում. կամ այն խոցել են թուրքական  F-16 կործանիչները, կամ էլ ցամաքից՝ զենիթահրթիռային համակարգերով: Հայտնի է, որ օդաչուներին հաջողվել է փրկվել կատապուլտի օգնությամբ։ Նրանցից մեկը, նախնական տեղեկությունների համաձայն, գերի է ընկել սիրացի թուրքմենների մոտ:Կա նաև տեղեկություն, որ օդաչուներից մեկը զոհվել է: Գրոհայինները «Ռոյթեր» գործակալությանն ուղարկել են տեսանյութ, որտեղ երեւում է գատնին ընկած ռուս օդաչուն։ Անկախ աղբյուրները, սակայն, ինքնությունը չեն հաստատում։

Սա Թուրքիայի օդային տարածքում ռուսական ռազմական ինքնաթիռների հետ կապված առաջին միջադեպը չէ։ Հոկտեմբերի 3-ին և 4-ին  Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին  ավիահարվածներ հասցնող ռուսական օդուժի Су-30 և Су-24 ռուսական ինքնաթիռները կրկին խախտել էին Թուրքիայի օդային տարածքը՝ անտեսելով թուրքական կողմի նախազգուշացումները: Միջադեպն Անկարա-Մոսկվա հարաբերություններում կտրուկ սրացման պատճառ էր դարձել: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հարցը քննարկել էր դաշինքում իր գործընկերների հետ, ՆԱՏՕ-ի խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով Ռուսաստանին ձեռնարկել բորոլ անհրաժեշտ քայլերը Հյուսիսատլանտյան դաշինքի օդային տարածքի խախտումներն այլևս թույլ չտալու համար:

Ռուսական կողմը խոստովանել էր, որ ռուսական ինքնաթիռները իսկապես կարճ ժամանակով խախտել են Թուրքիայի սահմանը՝ տեղի ունեցածը պայմանավորելով վատ եղանակային պայմաններով և թանձր մառախուղով: Հետաքրքիր զուգադիպությամբ արդեն հոկտեմբերի 10- ին տեղեկություն հայտնվեց, որ Թուրքիայի ռազմական ուղղաթիռները երկու օր շարունակ վ հատել են Հայաստանի սահմանը եւ 2-4 րոպե տևողությամբ պտտվել են Արմավիրի մարզի Բաղրամյանի հատվածում։ Այս անգամ էլ Անկարայի կարգավան էր պիդել, թե ռազմական ուղղաթիռները սահմանը հատել են եղանակային վատ պայմանների պատճառով:

Թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման համատեքստում Ռուսաստանի արտոգրծնախարար Սերգեյ  Լավրովի վաղը  կայանալիք այցը Թուրքիա ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նախօրեին հայտնել էր, որ Ստամբուլում նոյեմբերի 25-ին ՌԴ-ի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ֆերիդուն Սինիրլիօղլուի նախագահությամբ տեղի կունենա Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների ղեկավարած Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում  գործող Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 5-րդ նիստը։Պուտին-Էրդողան հանդիպումն այս ձևաչափի շրջանակներում կայանալու է տարեվերջին:

Ակնհայտ է, որ սիրիական թնջուկը, որի շուրջ գլխավոր խաղացողներից երկուսի՝ Մոսկվայի և Անկարայի  տեսակետներում առկա խորը տարաձայնությունների հետևանք կարելի է համարել նաև այսօր տեղի ունեցած միջադեպը, կլինի գլխավորը Լավրովի՝  Թուրքիա այցի  համատեքստում: Սիրիական խնդրի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի տեսակետները տարբերվում են անգամ մանրուքներում՝ սկսած հակամարտության պատճառների, հետևանքների վերաբերյալ կարծիքներից մինչեւ անցումային փուլն ու խնդրի վերջնական կարգավորումը:

Սիրիայից բացի առկա է նաև ուկրաինական խնդրում՝ մասնավորապես Ղրիմի թաթարների հարցով առկա տարաձայնություններն ու երկու տերությունների  տարածաշրջանային մրցակցությունը : Փորձագետները պնդում են, որ ռուս-թուրքական հարաբերություններում առկա լարվածությունը հղի է վտանգավոր հետևանքերով:

Back to top button