ԿարևորՍպորտ

Շախմատի Հայաստանի հավաքականը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Նկարը՝ armsport.am-ի

Իսլանդիայում ավարտվել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը վերջին տուրում հաղթանակ է տարել Վրաստանի ընտրանու նկատմամբ եւ վաստակել է 13 միավոր: Նույնքան միավոր են վաստակել նաեւ Ֆրանսիայի եւ Հունգարիայի հավաքականները: Լրացուցիչ միավորներով Հայաստանի ընտրանին զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:Հունգարիան՝ երրորդ, իսկ Ֆրանսիան՝ 4-րդ:

15 միավորով չեմպիոն է դարձել Ռուսաստանի հավաքականը, որն այս մրցաշարում վերջին անգամ հաղթել էր 2007 թվականին:
Հայաստանի հավաքականը նախորդ անգամ Եվրոպայի փոխչեմպիոն դարձել էր 2007-ին, երբ ոսկե մեդալը դարձյալ նվաճել էին ռուսները: Այս տարի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանում էին ադրբեջանցիները, որոնք 11 միավորով գրավեցին 7-րդ տեղը:

 

Back to top button