Միջազգային

Կամերունում ահաբեկության զոհ է դարձել ավելի քան 10 մարդ

Նիգերիայի սահմանակից Կամերունի հյուսիսային Ֆոտոկոլ քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել: Դեռևս ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության  պատասխանատվությունը, սակայն որպես կանոն, Կամերունում, Նիգերիայում եւ Չադում տեղի ունեցող ահաբեկչությունների պատասխանատվությունն իր վրա է վերցնում «Բոկո-հարամ» արմատական ահաբեկչական խմբավորումը: Ըստ նախնական տվյալների՝ մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ զոհվել է, հայտնում է Ռիա-Նովոստին:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին խմբավորումը հավատարմության երդում է տվել ԻՊ-ին:

Կարդացեք նաև

Back to top button