Սպորտ

ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը ավարտել է Պլատինիի ու Բլատերի գործը

ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը հաղորդել է, որ այսօր ավարտվել է կազմակերպության նախագահ Յոզեֆ Բլատերի և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի առնչությամբ կոռուպցիոն սկանդալի նյութերի ուսումնասիրությունն ու հետաքննությունը։ Փաստաթղթերը կուսումնասիրվեն եւ արդեն դրանից հետո կկայացվի որոշում պաշտոնական գործի հարուցման մասին,  հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: Ուսումնասիրությունների արդյունքները չեն հրապարակվի, ինչը պայմանավորված է տեղեկատվության գաղտնիությամբ եւ անմեղության կանխավարկածով:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը 90 օրով զրկել էր Պլատինիին ու Բլատերին ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից։

 

Back to top button