Հասարակություն

Լեոնիդ Ազգալդյանը կդառնար 73 տարեկան

alisagevorgyan
Բարձրակարգ գիտնականն ու հայրենանվեր մտավորականն արցախյան շարժման տարիներին ազատատենչության բնատուր մղումով դարձել էր նաև ինքնուս ռազմական գործիչ։ Հայոց ոգին էր, որ խտացավ և անպարտելի ուժ դարձավ իր իսկ ստեղծած «Անախության բանակ» և «Ազատագրական բանակ» ռազմական զույգ կառույցներում։ Լեոնիդ Ազգալդյանը արժանապատվորեն իրագործեց նախասահմանված իր բաժին գործն ու կնքեց մահականացուն, երբ 50 տարեկան էր։ Դա 1991 թվականի հունիսի 21-ն էր։  Վաղը՝ նոյեմբերի 22-ին նրա ծննդյան օրն է։ Լեոնիդ Ազգալդյանը կդառնար 73 տարեկան: «Մեծ մարդկանց աճյուններից է վեր հառնում հայրենիքը ու պիղծ են նրանց մոռացողները»,- ասում էր Գարեգին Նժդեհը։ Ազգալդյանի մարտական ընկերներն իրենց հիշողություններով փորձում են  ամբողջացնել գիտակցված հայրեանսիրությամբ օժտված «անժպիտ» հերոսի ոդիսականը։

LEONID AZGALDYAN

«Սա Հայաստանն է և վերջ», ահա այսքան կտրուկ, այսքան վճռական էր նրա խոսքն ու կեցվածքը, որը և նվիրյալ գործ դարձրեց։ Առաջիններից էր, որ հասկաացավ՝ պարտեարզման անխուսափելի է, և Արցախը ոչ ոք հենց այնպես չի վերադարձնի, եթե չազատագրենք։ Հենց այդ ժամանակ էլ հեռացավ հարթակում կուրծք ծեծողներից ու ֆիզիկոսի իր գիտելիքները որոշեց ներդնել ավելի լուրջ գործերի մեջ։

Ավելի ուշ ղեկավարում էր Աշոտ Նավասարդյան նախաձեռնությամբ ստեղծված «Անկախության բանակը», այնուհետև իր իսկ նախաձեռնությամբ կազմավորված «Ազատագրական բանակի անփոփոխ ղեկավարն էր մինչև զոհվելը: Անթերի ղեկավարելով հաղթանակով ավարտված 27 ռազմական գործողություն՝ նա օտարի տիրապետությունից ազատագրեց հայկական հողերը։ Խստապահանջ, կարգապահ, ամենօրյա չափազանց դժվար զորավարժությունների շնորհիվ մարտական լուրջ պատրաստվածություն ձեռք բերող նրա մարտիկները առաջինն էին դադարել ֆիդայի լինելուց ու դարձել իսկական զինվոր»,- հիշում է Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկերը՝ «Կարին» ազգագրական համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը:

«Ինչպես Զանգեզուրի համար ենք պարտական Նժդեհին, այնպես էլ ազգային գաղափարի անմնացորդ նվիրյալ Լեոնիդին ենք պարտական Քելբաջարի ամբողջ տարածքի ազատագրման համար»,-բազմիցս նշել ու այսօր շարունակում է կրկնել նրա մարտական ընկերը։ Լեոնիդ Ազգալդյանը երկար ժամանակ Շահումյանում ու Մարտակերտում ապրող տասնյակ հազարավոր հայ մարդկանց հույսն ու հավատն է եղել։ Իր ողջ ռազմական գործունեության ընթացքում 27 ռազմական գործողություն է ծրագրել և իրագործել, նվազագույն կորուստներով: «Նրա կենդանության օրոք ազատագրական բանակն ունեցել է ընդամենը վեց զոհ»,-արձանագրում է Գագիկ Գինոսյանն ու ու հավելում. Ազգալդյանի համար չափազանց թանկ էր յուրաքանչյուր զինվորի կյանքը:

Գեներալ Արկադի Տեր Թադևոսյանը Ազգալդյանի միսին մի առիթով ասել էր.«Երբ նոր էինք ծանոթացել, ես համոզված էի, որ գործ ունեմ լուրջ ռազմական կրթություն ստացած անձնավորության հետ, իսկ իրականում Լեոնիդը լազերային ֆիզիկայի մասնագետ էր, գիտնական, ում ռազմական գործիչ էր դարձրել միայն ու միայն արցախյան պատերազմը, չնայած մինչ մարտի դաշտում հայտնվելն էլ Երևանի ֆիզիկայի ինստիտուտում բարձրակարգ գիտնականն իր բուն մասնագիտությունը ևս լիուլի ծառայեցրել էր ու շարունակում էր ծառայեցնել հայոց բանակին։

Գիտնականի ուշիմությունն ու բծախնդրությունը ակնհայտն էր նաև նրա ռազմական ձեռագրում։
«Լեոնիդ Ազգալդյանին երբևէ ճանաչած, նրա հետ շփված բոլոր ընկեր, ծանոթ և բարեկամները մի շատ էական բանում միաբերան համակարծիք են. օժտված լինելով անբացատրելի բնատուր տաղանդով, նա մշտապես և ամենուրեք առաջնորդ էր, անվիճելի գերազանցություն»։

Մատական ընկերները նաև նշում են, որ նրա հայտնված միջավայրում միշտ մարդկային բարձրաժեք մթնոլորտ էր ձևավորվում։ Կարողանում էր աննկատելիորեն գործի դնել մարդկանց, և նրանցից ամեն մեկն իր ոլորտում միանգամայն գործուն ու պատասխանատու էր դառնում։ «Նրա ստեղծած բանակն ու զինվորը կատարյալ էին, դա ոչնչի հետ համեմատել չի կարելի:

Ինչպես հիշեց Գինոսյանը, երբ արտասահմանցի լրագրողներից մեկը հարցազրույցի ընթացքում հարցրել է ՝ «ինչ գույն ունեք» (ասել է թե՝ որ կուսակցությանն եք պատկանում), հրամանատարը ծնկի է եկել, մի բուռ հող է վերցրել ու ասել.«Ահա իմ գույնը»։ Լեոնիդ Ազգալդյանի զինակից ընկերը համոզված է, որ այսօրվա սերնդից դեռ ծնվելու են «մի քիչ մոնթեներ, մի քիչ լեոնիդներ, մի քիչ նժդեհներ, մի քիչ..», ովքեր հաղթելու են գալիք պատերազմներում։ Սակայն այսօրվա սերունդը դեռ իր հերոսներին արժևորելու խնդիր ունի:


*****

Ֆիզիկոս, ռազմական գործիչԱրցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է 1942 թվականին Թիֆլիսում: 1947 — 1959 թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկամասնագիտությամբ։ Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։ Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգայինազատագրական պայքարին, գործուն դեր է ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը ամեն տեսակի ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելու ոգորումներում։ 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակ»ի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։ Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թվականի հունիսինՀովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն ՀայաստանԱրցախՍփյուռք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։

Ազգալդյանը իր մահկանացուն է կնքել 1992 թվականի հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում, Տոնաշեն գյուղի մոտ թշնամու դավադիր կրակոցներից։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

 

 

Back to top button