Միջազգային

Բրյուսելում բարձրացվել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

Բելգիայի իշխանությունները բարձրացրել են մայրաքաղաք Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի ցուցանիշը՝ հասցնելով բարձրագույն՝ 4-րդ մակարդակի։ Այս մասին ասվում է Սպառնալիքների վերլուծման բելգիական կենտրոնի հայտարարությոան մեջ, գրում է Reuters-ը։

«Իրավիճակի վերլուծությունն իր հայտ է բերել լուրջ և անմիջական սպառնալիք, որը պահանջում է անվտանգության հատուկ միջոցառումների և բնակչության համար մանրամասն հրահանգների ընդունում»,- ասված է հայտարարության տեքստում։

Քաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվել զգուշանալ հատկապես մարդաշատ վայրերում՝ հարձակման «լուրջ ու անխուսափելի» սպառնալիքի պատճառով:

Հնարավոր է , որ այս որոշումը պայմանավորված է Փարիզի ահաբեկչությունների հետաքննությունով ու դրա հետ առնչություն ունեցող մարդկանց որոնումով:

Back to top button