Քաղաքական

Կայացավ «Ոչ»-ի առաջին հանրահավաքը

arminegevorgyan
Ազատության հրապարակում մեկնարկել է «Ոչ»-ի համատեղ շտաբի` «Հայ ազգային կոնգրեսի » և «Հայաստանի ժողովրդական կուսակցության»  հրավիրված հանրահավաքը` ընդդեմ սահմանադրական փոփոխությունների: «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանն իր ելույթում ասաց, որ 700 հազար այո-ի ապահովումը իշխանությունների համար շատ դժվար է: Դրանում իրենք ավելի ու ավելի են համոզվում: «Իշխանությունները սոցիալական որևէ հենարան չունեն: Նրանց վարկանիշը 0 է, իսկ «ոչ»-ի համակիրների ակտիվ մասնակցության դեպքում իշխանության վերարտադրման պլանը կտապալվի»,- ասաց Արշակ Մուսախանյանը՝ հավելելով, որ պետք է գնալ ընտրության և դեկտեմբերի 6-ը դարձնել իշխանություններին անվստահություն հայտնելու համաժողովրդական վստահության օր: «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Արամ Մանուկյանի խոսքով՝  մեր երկիրը այսօր կրկին փորձության եւ վտանգի առջև է, եւ 15 օր հետո մեր ժողովուրդը շատ կարևոր եւ պատմական որոշում պետք է կայացնի։  Ըստ Արամ Մանուկյանի՝ հանրաքվեի նպատակը մեկն է` անժամկետ երկարաձգել գործող նախագահի իշխանությունը: Ի դեպ, մասնակիցները եկել են «Ոչ» , «Չեք անցկացնի» պաստառներով:

 

 

«Ռադիոլուր»-ի 18.00-ի թողարկումից հատված

 

Back to top button