Հասարակություն

Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ. 65 տոկոսի 2/3-ը կողմնորոշված չէ

hasmikdilanyan
Նոյեմբերի 5-ից 10-ը Սոցիոմետր սոցիոլոգիական կլենտրոնը ՀՀ բոլոր մարզերում, մարզկենտրոններում,  խոշոր քաղաքներում և գյուղերում հարցումներ է կատարել՝   Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ շարքային քաղաքացիների դիրքորոշումը: Սոցիոմետր սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն այսօր որոշ մանրամասներ է ներկայացրել, նշել, որ  3300 մարդ է  հարցման ենթարկվել: Պատկերացումներն ամբողջացնելու նպատակով սոցիոլոգը խոստացել է ևս մեկ հարցում անցկացնել՝ նոյեմբերի 25-27-ը: Սոցիոլոգը նշել է, որ Սահմանադրությունը մի քանի  դեպքում են փոխում, երբ քաղաքացիական ակտիվությունն այնքան է աճում,որ Սահմանադրությունը թույլ չի տալիս ինչ որ բան իրականացնել: Կամ , օրինակ Ֆրանսիան այժմ  Սահմանադրությունն է փոխում՝ պետությանը տալով իշխխանություն՝ պայքարելու ահաբեկչության դեմ: Սրանք դասական դեպքեր են, ասեք, մեզ ինչն էր այսօր խանգարում- հռետորական հարց է  հնչեցրել Սոցիոմետր սոցիոգիկական կենտրոնի տնօրենը:

 

«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն  քաղաքացիական ակցիա է, և միջկուսակցական պայքարի հետ կապ չունի»,- կարծում է Սոցիոմետր սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբելյանն ու հավելում՝  դա ոչ թե կուսակցությունների և քաղաքական ուժերի դիրքորոշումն է,  այլ ընտորղների վերաբերմունք է հանրաքվեին:  «Յուրաքանչյուր մարդ փոփոխությունները պատկերացնում է  սեփական շահերից ելնելով»,-ասում է  Ադիբեկյանը: Նոյեմբերի հինգից տասը  Սոցիոմետր սոցիոլոգիական կենտրոնը ՀՀ բոլոր մարզերում, մարզկենտրոններում,  խոշոր քաղաքներում և գյուղերում հարցումներ է կատարել՝   Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ շարքային քաղաքացիների դիրքորոշումը պարզելու համար: Միակ հստակեցումը հետևյալն է՝ ամենակողմոնորշվածը կանայք են՝ տնային տնտեսուհիները, ամենա կողմնորոշվածը  բարձրագույն  կրթություն ունեցողներն են:

«25 տոկոսը քաղաքականությամբ չի հետաքրքրվում, 10 տոկոսը կտրուկ չի գնալու, մնում է 65 տոկոսը, որի երկու երրորդը կողմնորոշված չի. մնացածը կողմնորոշված են, գիտեն ասելու են այո կամ ոչ»:

Հարցվածներից,  թե քանի հոգի է «Այո»-ի  և քանիսը՝ «Ոչ»-ի  կողմնակից, սոցիոլոգը դեռ չի մանրամասնում, խոստանում է,  երբ  նոյմեբերի  25-27 կրկին հարցումներ կանցկեցնեն ու քաղաքացիների դիրքորոշումն արդեն  ավելի հստակ կլինի: Իսկ առայժմ տվյալներ չհայտնելու համար է Սոցիոմետր սոցիոլոգիական կենտրոնի տնօրենն իր պատճառներն ունի:

«Ինձ միշտ քննադատում են, քանի որ ես ոչ թե  մեկ հարցումով եմ ելքը որոշում, այլ՝ մի քանի: Ասում եմ ելակետում այսպես է, միջին մասում այսպես է, վերջնակետում՝ այսպես: Մեկ էլ կարդում ես՝ էս Ադիբեկյանը ծախվել է, ասում էր, որ էսքան է, հիմա ասում է, էսքան է: Ո՞նց եղավ: Բացատրում ես, որ սա գործընթաց է»:

Մեկ այլ սոցիոլոգիական հարցումների շրջանակներում այս օրերին Ահարոն Ադիբեկանը փորձում է  հայանքների ղեկավարներին գտնել՝ ապարդյուն, նրանք արձակուրդում են ու գտնվում են  Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն համակարգող շտաբերում:

Շարքային քաղաքացի Ահարոն Ադիբեկյանը  փորձում է  քարոզարշավ այս օրերին  հասկանալ, թե ինչ  է փոխվելու Սահմանադրությունում, ինչ չունեինք այժմ, որ կտա նոր Մայր օրենքը, սակայն, չի հասկանում: « Մեզ ի՞ նչն էր խանգարում, այնքան ակտիվ ենք,որ սահմանադրություն ենք փոխում, թե պետությունը մի լավ բանէ  ուզում անել, Սահմնադրությունը թույլ  չի տալիս: Դա պետք է մեզ բացատրեն,  դրա մասին խոսեն, ամեն ինչից խոսում են, բացի ամենակարևորներից»:

Back to top button