Հասարակություն

Հայաստանի ԶՈւ տնօրինության տակ իտալական արտադրության ուղղաթիռներ չկան.Տիգրան Բալայան

Մամուլում հայտնված հրապարակումներն այն մասին, որ իտալական կողմը Հայաստանին ապօրինի սպառազինություններ է վաճառել, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական մամուլում հայտնված համապատասխան հրապարակումները։

«Այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Հայաստան ԶՈւ տնօրինության տակ իտալական արտադրության ուղղաթիռներ չկան»,- ասել է Տիգրան Բալայանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների համաձայն, որոնք իրենց հերթին վկայակոչում են իտալական մամուլը, Սոմալիին, Հայաստանին, Կոտ դ՛ Իվուարին, Իրաքին, Լիբիային, Նիգերիային, Իրանին, Հարավային Սուդանին եւ Անգոլային ապօրինի զինամթերք, քաղաքացիական եւ ռազմական ուղղաթիռներ եւ այլ տեխնիկա վաճառելու գործով հետաքննություն է ընթանում։ Քաղաքացիական օգտագործման համար ձեռք բերված ուղղաթիռները հետո Elicotteri Srl İtaliya ընկերության կողմից վերազինվել են ռազմական օգտագործման համար։

Գործով անցնող հիմնական ֆիգուրանտներն են Elicotteri Srl İtaliya ընկերության ղեկավար Անդրեա Պարդին եւ մինչեւ վերջերս Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունու Սկապինին։

 

Back to top button