Հասարակություն

Նոր տվյալներ տուժածների մասին

Ողջ ծավալով շարունակվում է Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցների բուժումը:

Նշենք, որ Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքում բուժվող երկու տուժածից մեկը տեղափոխվել է հիվանդասենյակ, քննարկվում է նրա երկրորդ վիրահատության հարցը:

Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական: Քննարկվում է կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում բուժում ստացող մյուս հիվանդի` Երևան տեղափոխելու հարցը:

 

Back to top button