ԿարևորՀասարակություն

Ծնողները հաստատել են Լոլա Ուզունյանի մահը

17-ամյա ֆրանսահայ Լոլա Ուզունյանի ծնողները հաստատել են, որ աղջնակը մահացել է Փարիզի «Բատակլան» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ և ճանաչել նրա դին: Այդ մասին տեղեկացնում է «Ասպարեզ»-ը: Առայժմ հայտնի չէ` երբ կկայանա դեռատի աղջկա հուղարկավորության արարողությունը:

Նշենք, որ երեկ իրարամերժ տեղեկությունների էին տարածվել Լոլայի մահվան վերաբերյալ, ավելի ուշ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը չէր հաստատել լուրը:
Հիշեցնենք` Լոլա Ուզունյանը նոյեմբերի 13-ին երեկոյան ներկա էր գտնվել Բատակլան թատրոնում ռոք համերգին, երբ ահաբեկիչները կրակահերթով ներխուժել էին համերգասրահ ու սպանել մարդկանց: Աղջիկը եղել է հոր հետ, բայց նրանք իրարանցման մեջ կորցրել են միմյանց, և հայրը կարողացել էր փրկվել ահաբեկչությունից:

Back to top button