Հասարակություն

Մեկնարկել են դպրոցի տնօրենների հավաստագրման քննությունները

sonahakobyan
Դաշտենցի անվան համար 114 ավագ դպրոցում այսօր մեկնարկել են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների հավաստագրման քննությունները: Այսօր քննություն են հանձնել 30 հավակնորդներ:  Քննությունների մեկնարկին ներկա է գտնվել  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Տնօրենների հավաստագրման առաջին 5 տարիների փորձը ցույց տվեց, որ համակարգն իրեն ամբողջությամբ արդարացրել է, քննությունների մեկնարկին նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

 

2010 թվականից դպրոցի տնօրենի պաշտոնում աշխատելու համար հավակնորդները  նախևառաջ պետք է հաղթահարեն ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավաստագրման քննությունները: Ի վերջո՝ տնօրենը ոչ միայն պետք է տիրապետի ժամանակակից մանակվարժական հմտություններին, այլև օրենսդրությանը և ֆինանսական հոսքերի կառավարման սկզբունքներին: Տնօրենների հավաստագրմ ան առաջին 5 տարիների փորձը ցույց տվեց, որ համակարգն իրեն ամբողջությամբ արդարացրել է, նկատեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Հաջողության ցուցանիշն ըստ նախարարի, ոչ թե քննությունը չհաղթահարած հավակնորդների թիվն է, այլ այն հանգամանքը, որ տնօրեններն այսօր ավելի լավ են տիրապետում օրենսդրությանը, կառավարման հմտություններին:

Արմեն Աշոտյանը կարծում է, որ նմանատիպ քննությունները դեռ երկար կյանք կունենան: Բովանդակությունը բնականաբար պարբերաբար կվերանայվի և նախարարությունը ծրագրային նոր պահանջներ կդնի հավակնորդների առջև: Ինչ վերաբերում է անցած 5 տարիներին, նախարարը խոստովանեց, որ որևէ տնօրենից որևէ հիմնավորված  բողոք չի ստացել:

Ռադիոլուրի հարցին, թե որակական ինչ տարբերություններ կան  մարզային և մայրաքաղային դպրոցների տնեօրնների միջև, Արմեն Աշոտյանը խոստովանեց, որ այստեղ իսկապես խնդիր ունենք:

Նշենք, որ այսօր ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավաստագրման քննություններ են հանձնել 30 տնօրեններ: Քննություններ լինելու են ամեն օր և մինչև դեկտեմբերի 16-ն ընդհանուր առմամբ քննություն կհանձնեն 560 հավակնորդներ:

Back to top button