Խորհրդարանը քննարկում է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը: Քննարկումը մեկնարկել է երեկ: Բյուջեի հիմնական ցուցանիշները պատգամավորներին ներկայացրել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Զուսպ, համեստ և իրատեսական՝ այսպես էր երեկ բնորոշել հաջորդ տարվա բյուջեի նախագիծը ֆինանսաների նախարարը:
Պատգամավորներն այսօր լսում են Բյուջե 2016-ին վերաբերող հարակից զեկույցները:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին ուղղված հարցը վերաբել է ճանապարհային երթևեկության խնդիրներին.
«Որքանո՞վ, քանի՞ միլիարդ դրամով կավելանա պետական գանձարանը, եթե «Պարկինգ սիթի» ծառայությունների արդյունքում 70 տոկոսի հասնող շահույթը չգնար այդ ընկերությանը»:
Կորյուն Նահապետյանը պատգամավորին նախ հիշեցրել է, վերանայվել են տոկոսները և այժմ ոչ թե 30, այլ 50 տոկոսն է ուղղվում բյուջե. «Դուք միլիարդների մասին եք խոսում, սակայն նման հաշվարկ չի կատարվել: Այստեղ միլիարդներ չկան: Պետություն-մասնավոր սեկտոր համագործակցության արդյունքում է ներդրվել այդ համակարգը, սակայն այստեղ մենք ունենք արդյունքներ՝ զգալիորեն պակասել են վթարները, պատահարները»: