Միջազգային

Ահաբեկիչները սպառնում են Սիրիան ռմբակոծող բոլոր երկրներին

Իսլամական պետությունը նոր տեսաուղերձ է հրապարակել՝ կրկին  սպառնալով Արևմուտքին: Ահաբեկիչները խոստանում են Ֆրանսիայի իրադարձությունների կրկնություն բոլոր այն երկներին, որոնք ավիահարվածներ են հասցնում Սիրիայի տարածքում իրենց դիրքերին:

«Մենք ասում ենք այն երկրներին, որոնք մասնակցում են խաչակրաց արշավանքի, Աստծո անունով դուք կստանաք նույնը, ինչ Ֆրանսիան։ Ինչպես որ մենք հարվածեցինք Ֆրանսիային և Փարիզում բնակվողներին, երդվում ենք, որ կհարվածենք նաև ԱՄՆ-ին ու իր կենտրոն Վաշինգտնին»,- Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել են իսլամիստները։

Սա Իսլամական պետության գրոհայիններերի՝ փարիզյան ահաբեկչությունից հետո հրապարակած երկրորդ տեսաուղերձն է սպառնակիքներով:

Back to top button