Տնտեսական

Հայաստանը հուսալի վարկառու է. ԱԶԲ մշտական առաքելության տնօրեն

hasmikdilanyan
«Ասիական զարգացման բանկի համար Հայաստանը  հուսալի  վարկառու  է »,- այսօր՝ բանկի տասնամյա գործունեությանը նվիրված աշխատաժողովին նախորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության տնօրեն Դեյվիդ Դոուլն ընդգծելով՝  «իհարկե,  ոչ մի  կասկած չկա»: Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտերգրման  ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը  կարծում է, որ տնտեսական աճ  իրապես կա,  միայն  ԵՏՄ հետ չպետք է կապել  Հայաստանի  բոլոր տնտեսական զարգացումերը:  Դեյվիդ  Դուոլն  անդրադարձել  է  նաև  բանկի՝  այս և  հաջորդ տարիների տնտեսական կանխատեսումներին ու նշել, որ 2016թ Հայաստանի տնտեսության քայքայում չեն ակնկալում:  Մի դիտարկում, այդուհանդերձ, առանձնացվել է՝  ծրագրերի  կառավարումը շատ կաևոր է  Հայաստանի համար: Բազմաթիվ ծրագրեր  են իրականացվում Հայաստանում և  դրանցից  ոչ մեկը չի կարող հաջողությամբ իրականցվել առանց հմուտ և փորձառու ղեկավարների, Հայաստանն ունի  հմուտ  և փորձառու  ղեկավարների կարիք: Ի դեպ, 2015թ հոկտեմեբրի տվայլենրով, Ասիական զարգացման բանկը Հայաստանին տրամադրել է 1,04 մլրդ դոլար վարկ: Առանցքային ծրագրերից են հյուսիս-հարաց ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիրը և ոչ միայն:

 

 

«Ասիական զարգացման բանկն այժմ  Հայաստանի տնտեսական ցուցանիշերի կանխատեսումների թարմացման  փուլում է»,- Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության տնօրեն Դեյվիդ Դոուլի խոսքով,  2016թ տնտեսական ցուցանիշերում որևէ կանխատեսում չեն նախատեսում փոփոխել, ԱԶԲ  2016թ կանխատեսել էր  2 տոկոս տնետսական աճ: Այս և հաջորդ  տարվա ցուցանիշերում  ական փոփոխություններ  չեն տեսնում: Իհարկե Դոուլն ընդգծում է, որ 2015թ տնետսական ցուցանիշերում իր կարևոր տեղ ունի գյուղատնտեսության ոլորտում արձանագրված աճը:

«Չենք ակնկալում, որ մյուս տարի տնտեսության քայքայում կլինի, ակնկալում ենք, որ հաջորդ տարի էլ տնտեսությունը  այս տարվա ցուցանիշերը կունենա: Այս տարի տնտեսությունը ավելի լավ ցուցանիշեր է   գրանցել,քան կանխատեսում էինք:  Օտարերկյա ներդրումների ու մյուս մտահոգությունների հետ նաև եղել են դրական փոփոխություններ՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտում, որտեղ այս տարի բարենապստ էր, գուցե բնությունն էր պատճառը, բայց մենք չենք ակնկալում, որ հաջորդ տարի ավելի վատ կլինի, քան այս տարին էր»:

Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտերգրման  ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը  կարծում է, որ տնտեսական աճ  իրապես կա, դա միայն  Հայաստանի  բոլոր տնտեսական զարգացումները չպետք է կապել ԵՏՄ-ի հետ: Որոշակի լարվածություններ  կան, որոնք 2015թ վրա թողել են իրենց ազդեցությունը, բայց դա չի նշանակում, որ միջնաժամեկտ ու երկարաժամկետ հեռանկարներում անընդհատ նույն գործոնները պահպանվելու են, և որոշակի տնտեսական աճի հեռանկարներ չկան:

Վաչե Գաբրլեյանը նկատում է, որ ԵԱՏՄ բոլոր երկրներում է անկում  գրանցվել, բայց դա ընդհանուր  հեռանկարներին չի վերաբերում:  Փոխվարաչպետը չի կարծում, որ կարճաժամկետ հեռանկարում իշխանությունները սխալվել են իրենց կանխատեսումներում: ԵՏՄ-ն զարգացման ներուժ ունի, այն ի հայտ կգա:

Փոխվարչապետը մասնակցում էր  միջոցառմանը, որը  կազմակերպել էր Ասիական զարգացման բանկը: Առիթը՝ Հայաստանում աշխատելու տասնամյակն է:  Այսօր արդեն տարիների հեռվից բանկի ներկայացուցիչները  հիշում են՝  Հայաստանում սկսեցին  ջրամատարակարման և ճանապրահշինարարական  ծրագրերի ֆինասնավորումից, հետո արդեն  ֆինանսավորում են՝ էներգետիկ, թափոնների և  սեյսմիկ կառավարման ոլորտները: Ջրամատակարարման  և ջրահեռացման ծրագրերի կատարողականն  այնքան լավ էր, որ լրացուցիչ  ջրային վարկ տրամադրեցին, այժմ  երկու կարևոր ծրագրեր են ֆինանսավորում՝  կայուն քաղաքային  զարգացման ներդրումային  ու  քաղաքային տրանսպորտային ծրագիրը, որի հիմնական նպատակն է նախ բարելավել մայրաքաղաքի, հետո նաև  մարզերի տրանսպորտը:

Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության տնօրեն Դեյվիդ Դոուլը նաև հիշում է, որ մասնավոր հատվածի առաջին ֆինասավորումը ՎԶԵԲ-ի հետ է եղել ՝ օդանավակայաի  տերմիալի ֆինանսավորումն են իրականացրել, հետո նաև նորից  ՎԶԵԲ-ի հետ   ֆիանսավորոել են Սևան-Հրազդան կասկադի շինարարությունը: Այս պահին, սակայն,  մասնավոր որևէ ծրագիր չեն ֆինանսավորում, առավել արդյունավետ ծրագրեր են փնտրում:

Բանկի  ներկայացուցիչները հստակեցնում են՝  մասնավոր հատվածի ֆինանսավոր ման ցանկությունը, դեռ չի նշանակում, որ կառավարության հետ կապված մտահոգություններ ունեն:  Ավելին, ԱՍԲ-ն  առաջիկա տասը տարիներին  կշարունակի աշխատել Հայաստանի կառավարության հետ: Մեր երկիրը ԱԶԲ մոտ վստահության բարձր ցուցանիշ ունի:

Երբ լրագրողները Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության տնօրեն Դեյվիդ Դոուլին խնդրեցին գնահատել արդյոք Հայաստանը հուսալի  վարկառու է ԱԶԲ համար,Դոուլը  հայտարարեց՝  այո, իհարկե, ոչ մի  կասկած չկա. «Կարծում եմ, որ մենք բոլորս պետք   ուշադրություն դարձենքն Հայաստանում պետական  պարտքի մոտակայքի վրա, այն կազմում է մոտ 50 տոկոս, սա այն մակարդակնէ , որը հատուկ ուշադրություն է սսկսում պահանջել, երբ խոսքը գնում է պետական պարտք ՀՆԱ համամասնությանը,  դա այն շեմն էլ երբ պետք է հետևել թ ե ինչպես փոխվելու . պետք է ղզգույշ լինենք, թե ինչ ծրագրեր  են ավելանում,  սա լուրջ մտահագության միջակայքում չէ, բայց ցանկանումե նք անել ամեն ինչ,ո ր լուրջ միջակայքին չհասնի: Ինչ անի կառավարությունը, որ պետական պարտքը կառավարվի: կառավարությունը շատ լավ աշխատաքն է տանում այդ ուղղությամբ, շատ պահպանողական է կառավարությունը այն կառավարելու համար: Կառավարության հետ շատ արդյունավետ ենք աշխատել պարտքի կառավարման»:

Մի դիտարկում, այդուհանդերձ, առանձնացվեց՝  ծրագրի կառավարումը շատ կաևորէ  Հայաստանի համար, բազմաթիվ ծրագրեր  են իրականացվում, դրանցից  ոչ մեկը չի կարող հաջողությամբ իրականցվել առանց հմուտ և փորձառու ղեկավարների, Հայաստանն ունի  հմուտ  և փորձառու  ղեկավարների կարիք:

Back to top button