Հասարակություն

«Փրկիր կյանք» հեռուստամարաթոն Սիրայում ապրող հայերի օգնության համար

SarftelethonԱՄՆ­ ում գործող Սիրիայի հայ օգնության հիմնադրամը (SARF) 2016 թվականի փետրվարի 21­-ին Լոս Անջելեսում կանցկացնի «Փրկիր կյանք» խորագրով հեռուստամարաթոն: Այն նպատակ ունի օգնության ձեռք մեկնել Սիրիայում բնակվող հայերին սիրիական ճգնաժամի 5-­րդ տարում, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ»­-ը:

«Սիրիական հակամարտության արդեն 5-­րդ տարում շարունակվում են կործավել քաղաքներ ու գյուղեր, տները հավասարեցվում են հողին, ընտանիքները մասնատվում են, և որ ամենացավալին է՝ արյունահեղությունը շարունակվում է, և անմեղ կյանքեր զոհ են գնում բռնությանը: Հարյուր հազարավոր քաղաքացիներ զրկված են հիմնական կարիքներից` ջրից, սննդից, տանիքից ու ջերմությունից:  Հայկական սփյուռքի ամենահին համայնքներից Հալեպը վերածվել է դատարկված ուրվական քաղաքի»,­ նշվում է Սիրիայի հայ օգնության հիմնադրամի հայտարարության մեջ՝ հորդորելով բոլորին մասնակցել «Փրկիր կյանք» հեռուստամարաթոնին և օգնության ձեռք մեկնել Սիրիայում բնակվող մեր հայերնակիցների

Back to top button