ԿարևորՔաղաքական

ՌԴ նախագահը հանձնարարել է ՌԴ և ՀՀ միջև միասնական ՀՕՊ համակարգ ստեղծել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է համապատասխան մարմիններին Ռուսաստանի և Հայաստանի միջև միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահի համապատասխան հանձնարարության տեքստն այսօր հրապարակվել է Իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: 

«Ընդունել ՌԴ կառավարության` Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում Միասնական տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման մասին համաձայնագիր ստորագրելու առաջարկությունը»,-ասված է հրապարակված փաստաթղթում:

Նախագահի ցուցումով հանձնարարական է տրվել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը ԱԳՆ-ի հետ համատեղ հայկական կողմի հետ անցկացնել բանակցություններ և համաձայնության ձեռքբերումից հետո ՌԴ անունից ստորագրել նշված Համաձայնագիը:

Նկարը՝ ՏԱՍՍ-ի, լուսանկարիչ Միխայիլ Մետցել

Կարդացեք նաև

Back to top button