ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով-ՀՀ արտգործնախարար Էդվարադ Նալբանդյան երկկողմ հանդիպումից հետո, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները հանդիպեցին լրագևողների հետ: Նալբանդյանը նախ ցավակցություն հայտնեց Ա-321 ինքնաթիռի ավիավթարի առիթով, նա ցավակցություն հայտնեց Եգիպտոս-Սանկտ-Պետերբերուգ չվերիթի զոհերի ընտանիքներին, հարազատներին ու ողջ ռուս ժողովրդին:
Այնուհետև ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ քննարկվել են բազմաթիվ հարցեր՝ այդ թվում ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին վերաբերյալ:
Այս առումով ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն էլ նշեց, որ Ռուսաստանն աջակցում է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացին: «Մենք սատարում ենք պաշտոնական Երևանի՝ ԼՂՀ հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանը: Մենք շարունակելու ենք աջակցել կողմերին լուծման ուղիներ գտնելու համար: Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կշարունակի ակտիվ միջնորդությունն այս հակամարտության խաղաղ կարգավորման հարցում դրական արդյունքների հասնելու համար»,- ասաց Սերգեյ Լավրովը:
Մենք կշարունակենք ջանքեր գործադրել՝ աջակցելու կողմերին մշակել փոխընդունելի լուծում խնդրի կարգավորման հարցում:
«Ռադիոլուր»-ի՝ ժամը 18.00-ի եթերից հատված