Չինաստանի եւ Թայվանի առաջնորդների պատմական հանդիպումը 1949- ից հետո
Թայվանի եւ Չինաստանի առաջնորդներն այսօր անցկացրել են առաջին հանդիպումը 1949 թ.- ից՝ քաղաքացիական պատերազմի ավարտից հետո։ Նախագահներ Մա Ինցզյուն եւ Սի Ծինպինը հանդիպել են Սինգապուրում, հայտնում է Բի Բի Սի- ն։
Հանդիպումը խորհրդանշական է, որեւէ պայմանագրի ստորագրում նախատեսված է։ «Երկու պետությունները պետք է հարգեն միմյանց արժեքներն ու կենսակերպը»,- ասել է Սա Ինցզյուն։
Իր հերթին Չինաստանի նախագահ Սի Ծինպինը նշել է, «Մենք մեկ ընտանիք ենք»։
1949 թ Չինաստանի ազգային կառավարությունը՝ Չան Քայշիի գլխավորությամբ քաղաքացիական պատերազմում պարտվելով կոմունիստներից փախել է Թայվան։
Թայվանը դրանից հետո անջատվել է Չինաստանից։ ՉԺՀ- ն մինչեւ այժմ էլ այս կղզին համարում է իր նահանգը։ Սակայն Տայվանում հաջորդ խորհրդարանական ընտրություններում առաջատարը համարվում են Պեկինից լիակատար անկախության կողմնակից ուժերը։