Տնտեսական

Նոր գործընկերներ գտնելու ակնկալիքով. Իրան-Եվրասիա Expo 2015 ցուցահանդես՝ Երեւանում

hasmikdilanyan
Հայաստան, Իրան, Վրաստան, Ռուսասատան  չորս երկրի  տարբեր ոլորտները ներկայացնող ավելի  քան 35 գործարար  երեք օր մասնակցում են Իրան-Եվրասիա  Expo 2015 ցուցահանդեսին: Նապատակը ոչ միայն Հայաստանում նոր գործընկերներ գտնելն է, այլ մեր երկրի միջոցով Եվրասիական  տնտեսական միության երկրների շուկաներ գրավելը:

 

Սաիդ Ազիմին առաջին անգամն է Հայաստանում, այստեղ նա  ոչ միայն նոր գործընկերներ  է փնտրում, այլ բոլորովորին պատահաբար, փողոցում  25 տարի անց հանդիպել է իր մարզիկ ընկերոջը: Մեր երկրից տպավորված է, հայկական հյուրընկալությունը դեռ երկար կհիշի:

Ձեռքի ու պատի ժամացույցներ արտադրող  ընկերությունը Թեհրանում ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ ունի: Ընկերությունը  ամենամեծն  է ոչ միայն Իրանում, այլ նաև  Մերձավոր Արևելուքում: Մինչ Հայաստան այցելելը, ուսումնասիրել են շուկան,  գիտեն՝ հնարավոր է  այտեղ աշխատել, իսկ ամենակարևորը՝ Հայստանը կարող է օգել ՌԵՏՄ շուկաներ դուրս գալու ճանապարհին.«Մանրամասն  ուսումնասիրել ենք Հայաստանի գործարար միջավայրն ու հարկային դաշտը, վստահ ենք, որ կկարողանանք հարցերը կարգավորել: Առաջին անգամ եմ Հայաստանում, հույս ունեմ, որ կկարողանանք այստեղ աշխատել»:

Նշենք, որ  հոկտեմբբերի 15-ին ՀՀ –ում էր  ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի  գլխավորած պատվիարկությունը:  Հայ-իրանական գործարար համաժողովի ընթացքում էլ կարևորվել էր Հայաստանի միջոցով ԵԱՏՄ շուկաներ դուրս գալու հնարավորութունները:

Նոր շուկաներ գրավելու և սեփական արտադրանքը արտերկրում ներկայացնելու շատ մեծ ցանկություն ունի նաև հայկական նորաստեղծ ընկերությունը, որը բուսական կոսմետիկա է արտադրում:  Շուկայում են 2014-ի նոյեմբերից: Ընկերության տնօրեն  Լուսինե Բարսեղյանը վստահեցնում է, որ  դժվարությունների չի հանդիպել: Բիզնեսը սկսել է՝ ՓՄՁ ԶԱԿ-ի կազմակերպած բզինես դասընթացներին մասնակցելուց և բիզնես պլան մշակելուց հետո միայն:

Իրան Եվրասիա  Expo 2015 ցուցահանդեսին նոր գործընկերներ գտնելու ակնկալիք ունի ավելի քան 35 ընկերություն: ՆյուԷքսպո ընկերության տնօրեն Նորիկ  Մելքոնյանի տեղեկացմամբ,ոլորտները տարբեր են՝ սննդի, շինանյութերի , մեքենաների , պլաստասե իրերի արտադրություն:

Իսկ ինձ մնում է հիշեցնել, որ ցուցահանդեսը մեկնարկել է  այսօր և կտևի մինչև նոյեմբերի 8-ը:

Back to top button