Հասարակություն

Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածները հատուկ չվերթով ժամանել են Հայաստան

Երեկ ուշ երեկոյան հատուկ չվերթով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած 32 քաղաքացիներին և 8 զոհերի աճյունները տեղափոխող օդանավը: Տուժածներին ուղեկցել են վթարի կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի նախագահ Գագիկ Բեգլարյանը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ինչպես նաև զոհերի 16 հարազատները:

Վթարի հետևանքով վիրավորված 8 քաղաքացիները ինքնաթիռից շտապ օգնության մեքենաներով տեղափոխվել են ՀՀ առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոն:
tula tula1

Տուլայում հայկական ավտոբուսի վթարից տուժածների կյանքին, ովքեր նոյեմբերի 5-ին տեղափոխվել են Հայաստան, որևէ վտանգ չի սպառնում: Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Վիրավորները հիմնականում ստացել են գանգուղեղային տրավմաներ, ողնաշարի կոտրվածքներ, նաև կոնքի կոտրվածքներ: Կային նաև պատռված բաց վերքերով կոտրվածքներ»,­ Արմենպրեսին հայտնել է նախարարը:

Տուժածների տեղափոխման որոշումը, նրա խոսքով, միանձնյա չի կայացվել. այդ հարցում համամիտ են եղել ինչպես նրանց բուժող բժիշկները, այնպես էլ իրենք` տուժածները: Ռուսաստանում տուժածների բուժօգնության ֆինանսական ծախսն իր վրա է վերցրել ՌԴ առողջապահության նախարարությունը, իսկ Հայաստանում` ՀՀ առողջապահության նախարարությունը: Ինչպես օդանավում, այնպես էլ օդանավակայում եղել են հոգեբաններ, և բոլոր այն քաղաքացիները, ովքեր բուժումը շարունակելու անհրաժեշտություն ունեին, Երևանում հիվանդանոց են տեղափոխվել:  ՀՀ առողջապահության փոխնախարարը դեռևս Տուլայում է և պարեբարաբար տեղեկություններ է հաղորդում նրանց առողջական վիճակի մասին: Ռուսաստանում մնացած հիվանդներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանցից մեկին այսօր վիրահատել են: Այնտեղ բոլոր հիվանդները գտնվում են խիստ հսկողության տակ:

tula2 tula3

Կարդացեք նաև
Close
Back to top button