Հասարակություն

Վթարից տուժած 12 ուղեւորները դեռ կբուժվեն Տուլայի մարզի հիվանդանոցներում

hasmikdilanyan

«Այսօր երեկոյան 20.00-ին հատուկ չվերթով Հայաստան կտեղափոխվեն նոյեմբերի 3-ին Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով  զոհվածների դիերը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է տրանսպորտի ու կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ երեկոյան նաև վիրավորները Երևան կժամանեն, «12 անձ դեռ  կբուժվեն Տուլայի մարզի համապատասխան հիվանդանոցներում: Այս պահին վիրավորներին Մոսկվա տեղափոխելու անհրաժեշտություն չկա»,- ասել է Առաքելյանն ու վերահաստատել առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի՝ անհրաժեշտության դեպքում վիրավորները Մոսկվա կտեղափոխվեն հայտարությունը:

Անդրադառնալով վթարի մեղավորներին ու պատճառներին՝ տրանսպորտի ու կապի նախարարի առաջին տեղակալը  նշել է, որ հետաքննություն է տեղի ունենում, արդյունքներով, արդեն վերլուծության կենթարկվի համապատասխան դեպքը: «Վերահսկողությունը  ուղևորափոխադրումների ոլորտում ավելի կխստանա»,- տեղեկացրել է պաշտոնյան, մի քանի անգամ կրկնել ու հավաստիացրել, որ խստացումը վթարի հետ կապ չունի:

Արթուր Առաքելյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ այդուհանդերձ  հնչեցրեց՝ Քինգ դե Լյուքս կազմակերպությունը իրականացնում է ոչ կանոնավոր ուղևորափոխադրում, ուստիև  որևէ բանից զրկվելու խնդիր չկա:  «Թույլ են տրանսպորտի ու կապի նախարարության  մեխանզիմները, օրենսդրությունն ազատականացված է»,- ասաց տրասնպորտի ու կապի նախարարության ներկայացուցիչը՝ հավելելով՝ «չկա թույլտվություն, հանված են այդ ինստիտուտները, որպեսզի ինչ որ բանից զրկվի»:

Վերահսկողությունն ավելացնելիս բիզնեսի վրա ճնշումն է ավելանում,  այդ պահից էլ սկսվում են այդ բողոքները: «Բալանսավորված տարբերակ պետք է ընտրել», — հայտարարեց Արթուր Առաքելյանը:

Փոխանախարարի խոսքից պարզ դարձավ, որ կոկրետ Քինգ դե Լյուքս կազմակերպությունը ուղևորափոխադրում է իրականցրել  առանց չվացուցակի, առանց մեկնելու վայրերի ու ամենակարևորը՝  առանց վերահսկողության:

Հիշեցնենք`  նույն այս ընկերությունը, որը կանոնավոր ուղևորափոխադրում է  իրականացնում  հանրապետության տարածքում  մոտ երկու ամիս առաջ   վարչական տույժի էր ենթարկվել:

Back to top button