Միջազգային

Հալեպը ազատագրվեց պաշարումից

ԻՊ զինյալների կողմից շուրջ 8 օր գրավված Հալեպի Խանասերի գլխավոր մատակարար ճանապարհն ազատագրված է:  Arevelk.am-ի Հալեպում գտնվող  աղբյուրները հայտնել են, որ այսօր սիրիական բանակը ազատագրել է քաղաք տանող գլխավոր ճանապարհը: Ազատագրումը քաղաքում ընդունվել է ցնծությամբ:

Հիշեցնենք, որ Խանասերի շրջանում սիրիական բանակի եւ ահաբեկչական խմբավորումների միջեւ մարտերի պատճառով ճանապարհը պաշարվել էր, ինչի հետեւանքով Հալեպի բնակիչների վիճակը ծայրահեղ վատացել էր` քաղաքում աննախադեպ կերպով թանկացել էին ուտելիքը, կենցաղային ապրանքները, ծառայությունները, ինչը մեծ հարված էր պատերազմի մեջ գտնվող բնակիչների համար:

 

 

Back to top button