ՄիջազգայինՏնտեսական

2015թ-ի տնտեսական վիճակն ավելի վատ է, քան կանխատեսվում էր

hasmikdilanyanaidaavetisyan
2016թ Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն արդեն  ԱԺ ում է: Մինչ պատգամավորները կառավարության  ներկայացրած փաստաթուղթն են քննարկում, տնտեսագետները  հաջորդ  տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ գնահատականներ են հնչեցնում: Դրանք,  ի դեպ, մեղմ ասած, լավատեսական չեն: Հոռետեսական դիտարուկումենրը անհիմն չեն: Հաջորդ տարին  վերջին շրջանի այն եզակի տարիներից է, երբ թեկուզ չնչին, սակայն, կենսաթոշակի, ընտանեկան նպաստների ու աշխատավարձերի բարձրացում ներառված չեն:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հաշվի առնելով վերը նշվածը, նկատում է ՝ սոցիալական պատկերը մեր երկրում շատ տխուր է: Տնտեսական իրողություններին տրված գնահատականներում   տնտեսագետ Վահագն Խաչատրյանի բնութագրումները  մեղմ ասած մռայլ են: Նրա  դիտարկմամբ, 2015թ –ի տնտեսական  վիճակն ավելի վատ է, քան կանխատեսվում էր: Իրավիճակը   Խաչատրյանի դիտարկմամբ, միայն ֆինանսների նախարարությունն է  օբյեկիվորեն ներկայացնում, մյուսները՝ լռում են կամ խոսում են ներկայացնում են  գյուղատնտեսության   ու հանքարդյունաբերության մասին: Վերջին տարիներին հիմնական երեք մարտահրավերներից և ոչ մեկը չի լուծվել: Տնտեսագետների՝  Հայաստանի  տնտեսական միտումներին վերաբերող  գնահատականները` «Ռադիոլուր»-ի թեմատիկ անդրադարձում:

 

Back to top button