Վերլուծական

Ըստ Չաքրյանի՝ նման արդյունք չէին սպասում անգամ Էրդողանն ու Դավութօղլուն

annanazaryan

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքում Էրդողանը վերականցնեց դիրքերը: Այդպիսով` պաշտոնական Անկարան կպահի իր քաղաքական կուրսն ու առկա խնդիրները կշարունակվեն պահպանվել:

 

Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքը  շլացուցիչ է համարում թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Ըստ նրա` նման արդյունքն անսպասելի էր անգամ  Էրդողանի ու վարչապետ Դավութօղլուի համար: «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նոյեմբերի 1-ին կայացած ընտրություններում հավաքեց քվեների 49,4 տոկոս, ինչը  խորհրդարանում ապահովում է ոչ թե բացարձակ, այլ  պարզ մեծամասնությում ՝ 316 տեղ, ինչը հնարավորություն  է տալիս  ստեղծել միակուսակցական կառավարություն:

Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը ավելի քան 25,4% ձայն է հացաքել, Ազգայնական շարժում կուսակցությունը11,9%  է  ստացել, մինչդեռ հունիսին կայացած ընտրություններին 16 տոկոս էր հավաքել,  քրդամեդ  Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը10,7% է ստացել: Պատկերը ցույց է տալիս, որ ԱԶԿ- ն իր ձայներն ապահովել է Ազգայնական շարժման ձայների հաշվին, ինչը վկայում է ազգայնականների հետ Էրդողանի սերտ հարաբերությունների մասին: Այսպիսով, ըստ Չաքրյանի, Էրդողանը լուծում է իր նախագահության հարցը։

Թուրքագետը հիշեցրեց, որ ընտրություններից առաջ ռազմական հեղաշրջման մասին էր խոսվում։ Սա ընդգծելով՝ Հակոբ Չաքրյանը չբացառեց  լարվածության սրումը ընտրություններից հետո: Սական Թուրքիա-Հայաստան հարաբերություններում փոփոխություններ նա չի սպասում։ : Էրդողանի ընտրվելով՝ կպահպանվի Թուրքիայի նույն քաղաքական կուրսը:

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ երեք հայ պատգամավորներ են վերընտրել են՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Մարգար Եսայանը, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից Կարո Փալյանն ու  Ժողովուրդների հանրապետական կուսակցությունից Սելինա Տողանը:

Back to top button