Տնտեսական

Պայքար՝ հանուն «կանաչ» տնտեսության զարգացման

hasmikdilanyan
ՄԱԿ-ն անհանգստացած է՝ ամբողջ աշխարհում  աղետների ռիսիկերն աճում են, սա մոլորակի պատասխանն է  մարդկության  գործունեությանը: Իրավիճակը կմեղմի Կանաչ տնտեսության զարգացումը: Մեր երկրում զարգացման ուղին դեռ սաղմնային փուլում է, սակայն, Հայաստանն ունի Կանաչ տնտեսություն կառուցելու ներուժ,- պնդում են մասնագետները: Նրանք նաև զարգացման ուղիներն են մատնանշում՝ օրինակ արտոնյալ վարկեր բիզնեսին, համապատախան կրթություն՝ դպրոցում:

 

«Կանաչ տնտեսություն՝ հանուն կայուն զարգացման».  Հայաստանը չի ցանկանում հետ մնալ համաշխարային այս նշանաբանից: Հայ բնապահպաններն ու տնտեսագետները համատեղ են պայքարում ոչ միայն տնտեսություն, այլ որ ավելի կարևոր է կանաչ տնտեսություն  զարգացնելու համար:  Մասնագետները միաբերան պնդում են՝ Հայաստանն ունի Կանաչ տնտեսություն կառուցելու ներուժ: Մինչ այդ, սակայն, երկար ճանապարհ կա անցենլու:

Սկսել ընտանիքից, մանկապարտեզից, դպրոցից, բուհից, աշխատավայրից: Տարրական գիտելիքներ են պետք՝  օրինակ,  տպագրական թուղթը երկկողմանի տպելու, էլեկտրաէներգիան խնայելու համար: Սրանք տարրական օրինակներն են: Հանուն կայուն մարդկային զարգացման ՀԿ-ն ,առաջարկել է դպրոցներում նոր  առարկա ներգրավել, երեխաներին տարրական գիտելիքներ հաղորդել, դժվարությունների առջև են կանգնած՝  ծրագրերը գերբեռնված են պատճառաբանությամբ: Հայաստանի  Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նույնպես նկատում է՝ պետք է դպրոցից սկսել, քանի որ քոլեջներում ու  բուհերում չեն սովորեցնում, ինչպես խնայել ռեսուրսները, բեռը մնում է տնտեսության վրա. «Բիզնեսը պետք է անընդհատ բացի բիզնեսով զբաղվելուց  կրթի իր աշխատողին, որ պետք է խնայողական լինի»:

Բնապահպանները, այսպես ասենք, երկրորդական պլանում են հայտնվում նաև գերատեսչական  քննարկումների ժամանակ: Հանուն կայուն մարդկային զարգացման ՀԿ  նախագահ, բնապահպան Կարիեն Դանիելյանը զարմացած է՝ վերջին օրերին երեք քննարկման է  մասնակցել՝ էներգետիկայի   ու էկոնոմիկայի կայուն զարգացման թեմաներով, ինչպես նաև Իրանի հետ համագործակցության հարցերն են քննարկվել, դրանցից ոչ մեկին, սակայն, բնապահպանության նախարարությունը չի մասնակցել: Էկոլոգիական անվտանգությունը պետք է ընկած լինի բոլոր գործունեությունների հիմքում,-կարծում է Կարինե Դանիելյանը.«Երբ հարցնում եմ ինչո՞ւ, ասում են բիզնես ենք քննարկում իրենք ի՞նչ կապ ունեն»:

Բայց իրենք ի սկզբանե կապ ունեն, այդ մոտացումը՝ մենք ամեն ինչ անենք, ինչպես մենք գտնում ենք տնտեսական նպատակահարմարությունից, բնապահպանները հետո իրենց կլուծեն, այդ մոտացումը վաղուց  արդեն իրեն սպառել է:

Խնդիրները, սակայն, բոլորովին չեն նշանակում, որ թեկուզչնչին,ս ակայն, քայլեր չպետք է արվեն: Մասնագետները կարծում են, որ պետք է խթանվի այն բիզնեսը, որը զարգանում է կանաչ տնտեսության, էներգա և ռեուրսների խնայողության ճանապարհով:  Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը տեղեկացնում է, որ շատ քիչ միջոցներով դրամաշնորհներ տրամադրվում են:  Դրանք, սակայն, մեծ թիվ չեն կազմում: Ավելին, ՄԱԿ-ն ու այլ միջազգային կառույցներ, փորձում են խթանել  զարգացումը:  Իսկ խնայողությունը միշտ հօգուտ բիզնեսի է:

Գագիկ Մակարյանի համար հուսադրող է հետևյալ միտումը՝ աշխարհի տարբեր երկրներում գտնվող կազմակերպություններ պայմանագիր կկնքեն հայկական այն ձեռնարկության հետ, եթե նրանք ունեն  Կանաչ տնտեսության ուղղված գործունեություն: Հայկական բիզնեսն այլընտրանք չունի, նա պետք է գնա այս ճանապարհով, միջազգային շուկաներում խնդիրների չհանդիպելու պատճառով:

Կարինե Դանիելյանն էլ  առաջարկել է հարկային ու վարկային արտոնություններ տրամադրել դեպի  Կանաչ տնտեսություն գնացող բիզնեսին. «Մեզ մեղադրեցին իշխանություններին մղում ենք կոռուպցիայի»:

Նա, այդուհանդերձ, հանուն արդարության նշում է, որ մեր երկրում կանաչ վարկեր տրամադրվում են, ի դեպ, նաև անհատներին: «Կանաչ» վարկերը կապակցությունը փնտրելիս գտանք նման հայտարարություն, «Կանաչ» վարկերը տրամադրվում են այնպիսի գործողությունների իրականացման համար, որոնք արդյունքում հանգեցնում են էներգիայի խնայողության: Օրինակ, բնակարանի վերանորոգման, դռների ու  պատուհանների փոխման, ջերմամատակարարման բարելաման կամ էներգիայի խնայողության հետ կապված ցանկացած այլ գործողություն իրականացնելու դեպքում կարելի է  ստանալ վարկավորման արտոնյալ պայմաններ: Վարկը հիմնականում տրամադրվում է էներգաարդյունավետ լուսավորության, ջերմամատակարարման բարելավումների, դռների ու պատուհանների տեղադրման, տանիքի և պատերի ջերմամեկուսացման համար:

Կանաչ տնտեսություն կառուցելու, Հայաստանի  հնարավորությունների  հետ կապված հարցերը դժվար է մեկ ռեպորտաժում  ներկայացնել, ուստի և  առաջիկայում  մենք  կրկին կանդրադառնանք  այս թեմային:

 

Կարդացեք նաև

Back to top button