Հասարակություն

Սուրբ Գևորգի վերականգնումը՝ հայ եւ վրացի ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ

լրացված 17.45-ին
gitaelibekyan

Այսօր Թբիլիսիիում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի ձեռամբ վերաօծվեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին: Վերաօծման արարողությանը ներկա է եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, եկեղեցու դոնորները` Վրաստանի նախկին վարչապետ  Բիձինա Իվանիշվիլին, ռուսաստանաբնակ գործարար  Ռուբեն Վարդանյանը և մյուսները, ինչպես նաև պաշտոնատար այեր երկու երկրներից,  բազամթիվ այլ  հյուրեր:

 

 

Թբիլիսիի հին թաղամասերից մեկում` Մեյդանում մի քանի տարի ընթացող վերանորոգումից հետո իր դռները բացեց հինավուրց հայակական Սուրբ Գևորգ եկեղեցին`  այս քաղաքում հայ ժողվրդի դարավոր ներկայության խոսուն վկան: Այն կառուցվել է  13-րդ դարում ու  եզակի է իր արժեքավոր որմնանկարներով: Հովնաթանյանների ու Բաշինջաղյանի որմնանկարներից   զատ այս եկեղեցին զարդարված է նաև  ավելի վաղ շրջանի պատկերներով, որոնց մի մասի հեղինակները դեռ հայտնի չեն:  Ինչպես «Ռադիոլուրի»­ հետ զրույցում նշեց Որմնանկարների վերականգնման կենտրոնի տնօրեն Արժանիկ Հովհաննիսյանը.

«Աշխատանքների ընթացքում հայտնաբերվեցին տարբեր դարերում արված որմնանկարներ, սակայն դրանց  տակ դեռ թաքնված կմնա  որմնանկարների  մի քանի շերտ եվս, դրանք մեզ համար գաղտնիք  կմնան, իսկ  սերունդների համար նոր բացահայտումների առիթ»:

Վերաօծելով  վերականգնված  եկեղեցին Ամնեայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը իր խոսքն ուղղելով ներկաներին նշեց.

«Նվիրական արարողության այս պահին վերապրեցինք սուրբ Գևորգ եկեղեցու 8-դարյա առաքելության հիշատակները, որ խոսուն վկաներ են Վրաստանի օրհնյալ հողում հայության հոգևոր ու ազգային կյանքի զարթոնքի միաժամանակ խորհրդանշելով հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը»­:

Անդրադառնալով հայ և վրաց ժողովուրդների հարաբերություններին, կաթողիկոսը կարևորեց վիրահայության դերն այս երկրում.

«Վրացահայությունը Վրաստանը չի տարբերել պատմական հայրնեիքից և գործել է ի սեր Վրաստանի բարօրության ու առաջընթացի, վրաց եղբայրական ժողովրդի հետ կրել է թե զրկանքները և թե տոնել հաջողությունները, իսկ անհրաժեշտության դեպքում լծվել վրաց սահմանների պաշտպանությանը թշնամիններից:  Մենք հավատում ենք, որ վերաօծված սուրբ Գևորգ եկեղեցին հոգևոր կյանքի նոր շունչ պիտի հաղորդի մեր ժողովրդի զավակներին և պիտի առավել ամրացնի հայ և վրաց ժողվուրդների բարեկամությունը»:

Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությունը մեր հայացքները ուղղում է նաև վրաց օրհնյալ հողում կառուցված մեր սրբավայարերին` վանքերին ու եկեղեցիներին, որոնք աստվածմերժության տարիներից մնացել են աղոթազուրկ ու անխնամ և երբմն նաև այսօր ցավալիերեն փլուզվում են ու ավերակ դառնում հոգածության բացակայության պատճառով, ասաց վեհափառը, հավելելով.

«Այսօրվա արարողությունը մեզ վստահություն է ներշնչում, որ վրաց իշխանությունների աջակցությամբ վիրահայոց թեմի և բարեպաշտ հավատացյալների ջանքերով վերստին պիտի բարեկարգվեն և պայծառանան  նվիրական մեր աղոթավայրերը»­:

Ամենայն Հայոց  կաթողիկոս Գարեգին երկրորդը այնուհետև  շնորահակլություն հայտնեց ու պարգևներ հանձնեց սուրբ Գևորգի  վերականգումը նախաձեռնած ռուսատանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանին ու նրան միացած հայ և վրացի դոնորներին` Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, Ալբերտ Ավդոլյանին, Սերգեյ Սարկիսովին, Ռուսուդան Մախաշվիլուն, Դանիել Խաչատուրովին:

Ռուբեն Վարդանյանը  նշեց, որ այսօր շատ ուրախ է տեսնելով եկեղեցին  վերականգնված.

«Ուրախություն, միայն մեկ բառ կարելի է ասել. ուրախություն եմ զգում, որ եկեղեցու վերականգնումն ավարտվել է, այն ստացվել է: Սա առաջին փուլն է. մենք թանգարաններ ենք հիմնելու, ուսման կենտոն, Թումո կենտրոն… այս  մասը դառնալու է հայկական մշակութային կենտրոն»­:

Բիձինա Իվանիշվիլին անցյալ տարի Վրաստանի վարչապետի պաշտոնում այցելել էր   առաջնորդանիստ սուրբ Գևորգ եկեղեցի, որն այդ պահին վերանոգվում է և իր պատրաստակամությունն էր  հայտնել օժանդակել եկեղեցու վերկանգնման հիմնադրամին:  Այսօր նա նշեց, որ քաղաքի հին թաղամասում, որտեղ կան տարբեր եկեղեցիներ, վերկանագնված վեր է խոյանում նաև գեղեցիկ  հայկական եկեղեցին.

«Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնումը  երկու ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն է:  Դուք չեք գտնի երկու այլ պետություն, որ դարեր շարունակ  իրար կողք կողքի են գրեթե առանց տարաձայնությունների: Ես սիրում եմ հայ ժողովրդին: Մեզ միացնում է  մեր բարեկամությունը ու մեր եղբայրական հարբերությունները»:

Վերաօծման արարողությունից հետո Սուրբ Գևերգ եկեղեցում մատուցվեց  անդրանիկ Սուրբ պատարագ, որին շտապում էին մասնակցել  բազմաթիվ հավատացյալներ:

Back to top button