ԿարևորՔաղաքական

Նույնականացման քարտով քվեարկության իրավունքի քննարկումները՝ բուռն բանավեճի պատճառ

lenabadeyan

Օրենսդիր մարմնի աշխատանքները կրկին դանդաղում են եւ այդ պատճառով կրկին առաջացել է արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտություն, այսօր Աժ- ում հայտարարել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը՝ զգուշացնելով, որ նոյեմբերի 10-ին հրավիրվելու է Աժ արտահերթ նիստ:

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է խորհրդարանը քննարկում է հանրապետական պատգամավորների ներկայացրած օրինագիծը, որով դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ նույնականացման քարտերով հանրաքվեին մասնակցությունը թույլատրելու իրավունք է տրվում: Օրինագիծն ԱԺ- ն ընդունեց առաջին ընթերցմամբ 81 կողմ, 16 դեմ, 14 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Ի դեպ՝ մինչեւ լիագումար նիստի մեկնարկը այսօր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում դռնփակ նիստ էր հրավիրվել, բայց այդպես էլ միասնական որոշում չկայացվեց նախագծի վերաբերյալ քվեարկության մասով: Իսկ ԱԺ- ում  այսօր քննարկման որոշ հատվածներ շատ բուռն էին եւ երբեմն վերածվում էին վեճերի:

 

Back to top button