Հասարակություն

«Արաբագիտության արդի հիմնախնդիրները». գիտաժողով՝ նվիրված Նիկոլայ Հովհաննիսյանի 85-ամյակին

sonahakobyan
ԳԱԱ-ում այսօր մեկնարկել է  «Արաբագիտության արդի հիմնախնդիրները» գիտաժողովը, որը  նվիրված է ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի 85-ամյա հոբելյանին: Նիկոլայ Հովհաննիսյանի գիտական աշխատություննեըը նվիրված են արաբական երկրների պատմության, նրանց անկախ և ինքնիշխան պետությունների կազմավորման, Մերձավոր և Միջին Արևելքում միջազgային և տարածաշրջանայաին հարաբերությունների, Հայաստանի արտաքին քաղաքականության և արաբահայկական միջպետական հարաբերությունների, քաղաքական իսլամի, Հայոց ցեղասպանության, ղարաբաղյան կոն‎ֆլիկտի հիմնախնդիրներին: Գիտաժողովին զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ-ի, Երևանի պետական համալսարանի, Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի գիտնականները և մասնագետները: 

n-hovhannisyan_picture1

 

 

Հայաստանի Արաբագիտության կենտրոնը դեռևս Խորհրդային Միության տարիներին Մոսկվայի Արեւելագիտության ինստիտուտից հետո համարվում էր 2-րդ կարևոր կենտրոնը: Կենտորնը նման առաջընթացը պայմանավորված էր բացառապես լավագույն կադրերի առկայությամբ, ԳԱԱ-ում այսօր մեկնարկած «Արաբագիտության արդի հիմնախնդիրները» գիտաժողովին նշեց ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր  Նիկոլայ Հովհաննիսյանը: Հայաստանի անկախացումից հետո, սակայն Արաբագիտության նշանակությունը մի փոքր փոխվեց՝ դառնալով ռազմավարական նշանակության գիտություն, նշեց արաբագետը:

Ըստ նրա Արաբագիտությունը ազգային հարստություն է, որի միջոցով պետք է նախանշվեն Մերձավոր Արեւելքի հետ մեր հետագա հարաբերությունները և պատահական չէ, որ Նիկոլայ Հովհաննիսյանն այսօրվա գիտաժողովը անցած ուղին գնահատելու մի յուրահատուկ ստուգատես է համարում:

«Արաբագիտության արդի հիմնախնդիրները» գիտաժողովն, ի դեպ, նվիրվում է Նիկոլայ Հովհաննիսյանի 85-ամյա հոբելյանին: Վաստակավոր արևելագետի աշխատանքները ներկայացնում են արաբական երկրների պատմությունը, ազգային-ազատագրական շարժումները, Մերձավոր և Միջին Արևելք-Հայաստան հարաբերությունները: Պրոֆեսոր Հովհաննիսյանի բազմաբնույթ գործունեությունը բարձր է գնահատում հատկապես Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Պրոֆեսոր Հովհաննիսյանի գործունեությունը գնահատելիս՝ առաջին հերթին պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ նա նորաստեղծ Արևելագիտության ինստիտուտում առաջինն էր, որ ղեկավարեց արաբագիտական հետազոտությունները: Նա առաջինն էր, որ արաբագիտությունը ներկայացրեց ոչ միայն որպես գիտություն, այլ որպես կիրառական գործունեության ոլորտ՝ դառնալով ԽՄ այն ճանաչված արաբագետներից, որոնք զբաղվում էին նաև հասարակական և քաղաքական գործունեությամբ»:

Վերջապես, Նիկոլայ Հովհաննիսյանը այն տարիներին դարձավ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, երբ գիտությունը Հայաստանում բավականին ծանր վիճակում էր գտնվում, հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը: Նշենք, որ Նիկոլայ Հովհաննիսյանը ՀՀ գիտության վաստակավոր գործիչ է: Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, «Հայոց Մեծ եղեռն 1915-2005» և Նանսենի անվան հուշամեդալներով:

Կարդացեք նաև
Close
Back to top button