Տնտեսական
Կառավարությունը կօժանդակի Դիլիջանում գարեջրի արտադրության ներդրումային ծրագրի իրականացմանը
ՀՀ կառավարությունը կօժանդակի «Հ և Տ Հակոբյաններ» ՍՊ ընկերության` Դիլիջանում գարեջրի արտադրության ներդրումային ծրագրի իրականացմանը: Այդ նպատակով` գործադիրը մինչև երեք տարի ժամկետով կհետաձգի ընկերության 200 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի տեղեկացմամբ, գարեջրի արտադրության գործարանում նախատեսվում է բացել 60 աշխաատեղ` միջինը 100 հազար դրամ աշխատավարձով: Գարեջրի արտադրության համար առկա են անհրաժեշտ շենքեր և շինություններ, ուստի ընկերությունը նախատեսում է հագեցնել այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: