Բիտովը «Ժամանակակից դասական»՝ «Հայաստանի դասերի» համար
Ռուս հայտնի գրող Անդրեյ Բիտովն իր «Հայաստանի դասերը» գրքի համար այսօր արժանացել է «Յասնայա պոլյանա» գրական ամենամյա մրցանակի «Ժամանակակից դասական» անվանաակարգում, հայտնում է ՏԱՍՍ- ը։
Այս անվանակարգում չի կազմվում անվանացուցակ, այլ ժյուրիի անդամները միանգամից ընտրում են դափնեկրին։
Բիտովի «Հայաստանի դասերը» գիրքը լույս է տեսել 40 տարի առաջ։ Նա Խորհրդային Միությունում առաջին գրողներից էր, որ գրեց Հայոց ցեղասպանության մասին եւ դատապարտեց այն։
Անդրեյ Բիտովի գրական կյանքը բավականին հետաքրքիր է։ Նա սկսել է գրել 1956 թվականին, սկզբում գրել է աբսուրդ կարճ պատմվածքներ, որոնք հրատարակվել են միայն ԽՍՀՄ վերջին տարիներին՝ 1990- ին, 1978- ին ԱՄՆ- ում լույս է տեսել նրա «Պուշկինի տուն» վեպը, իսկ 1979- ին նա եղել է գրաքննություն չանցած «Մետրոպոլ» ալմանախը կազմողներից, ինչի համար մինչեւ 1986թ, դադարեցրել են տպագրել նրա գործերը։ 1988- ին ռուսական Պեն- անկումբի հիմնադիրներից է, որի նախագահն է 1991- ից։
Անդրեյ Բիտովը Հայաստանի պատվավոր քաղաքացի է, Երեւանի պետհամալսարանի պատվավոր դոկտոր։